Փաշինյանի տեխնոլոգները վտանգավոր խաղ են մտածել․ «Կարճ ասած»

27 Փետրվարի, 2026

 

Մի երկու տարի առաջ աչքովս ընկավ հեռուստահաղորդումների վարկանիշը ու շատ ցավով արձանագրեցի, որ բավական բարձր տեղ էր զբաղեցնում մի հաղորդում, որտեղ մարդիկ իրենց անձնական, ընտանեկան խնդիրներից էին բողոքում․ գռեհիկ բառապաշար, զզվելի տեսարաններ։ Այսօր այդ հակահիգիենիկ երևույթները քաղաքականության մեջ են։ Նիկոլ-Աննա զույգը այսպես ասած՝ «Կիսաբաց լուսամուտներ» է անում։ Աննան ու Նիկոլը իբր բաժանվել են։ Թե ինչու եմ ասում իբր, այդ մասին՝ քիչ անց։

Չնայած Աննա Հակոբյանի խնդրանքներին, իրենց այսպես ասած՝ ամուսնալուծությունը բուռն ծաղրվեց․ դրան չեմ անդրադառնա։ Այս ամենին կարելի էր, իհարկե, ընդհանրապես ուշադրություն չդարձնել, եթե չլիներ ժամանակահատվածը և այն նպատակը, որը, ըստ ինձ, դրված է հիմքում։

Նախորդ տարի մեր երկրում եղել է 4881 ամուսնալուծություն, ինչը, ի դեպ, ավել է 2024-ի համեմատ․ բայց այդ 4881 ամուսնալուծությունից ոչ մեկի դեպքում մեր աչքով չի ընկել, որ կինը վիդեո նկարի, ասի՝ բաժանվել եմ, գնում եմ, ապրելու տեղ չունեմ, ինձ չծաղրեք և այլն։ Չեն քննարկել, ավելին, ասել են՝ մեր անձնական գործն է, խնդրում եմ ձեր քիթը մի խոթեք։ Եվ իրոք՝ չեն կարողանում ապրել, բաժանվում են, ո՞ւմ ինչ գործ։ Պետության էնքան առաջին դեմքեր են բաժանվել՝ պաշտոնավարման ընթացքում․ Ֆրանսիայի նախագահներ Սարկոզին ու Օլանդը, Պերուի նախագահ Ֆուհիմորին, Վենեսուոլայի նախագահ Չավեսը, Մեծ Բրիտանայի վարչապետ Ջոնսոնը, Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին և այլն․ այսքան չեն գովազդել։ Որովհետև, այս մարդիկ իրենց ողջ աշխատանքի նման, կյանքը ևս շոու են սարքում՝ հատուկ նպատակով։

Նիոլ Փաշինյան և Աննա Հակոբյան՝ երբեք չամուսնացած զույգի բաժանումը շատերս դիտում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակնեում։

Քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը բավական ուշագրավ գիրք ունի՝ «Քաղաքականությունը որպես սյուժե» վերնագրով։ Գիրքն այն մասին է, որ նախըտրական քարոզչության, իշխանության համար պայքարի պրոցեսը կառուցվում են սյուժեների վրա, որ ստանան քվե․ կա պատմություն, դերակատարներ, կոնֆլիկտներ, գագաթնակետեր և հանգուցալուծում։ Սողոմոնյանը ցույց է տալիս, որ ընտրական իրադարձությունները հաճախ կառուցվում են այնպես, ինչպես գրական կամ դրամատիկ սյուժե։ Անդրադառնում է 12 պետության փորձի՝ Ֆրանսիա, Ինդոնեզիա, ԱՄՆ, Ուկրաինա, Հնդկաստան և այլն ու ցույց է տալիս ժամանակակից աշխարհի տենդենցը, այն է՝ ընտանեկան կյանք, պարզունակ սերյալային սյուժե, դրամատիկա․ պարզ տեխնոլոգիաներ, որոնք կիրառել են ու վերցրել իշխանությունը։ Կարո՞ղ էիք մտածել, որ Ֆրանսիայի նման պետությունում նախագահ կարող է ընտրվել՝ շահարկելով իր ու կնոջ 25 տարվա տարիքային տարբերությունը։ Երբ կարդում ես Վիկտոր Սողոմոնյանի գիրքը, Նիկոլ — Աննա զույգի ոչ միայն այս քայլն է աչքիդ առաջ գալիս, այլ պատկերացնում ես հետագա ընթացքը, ինչ է լինելու։

Կարո՞ղ էին սրանք մինչև ընտրություներ գաղտնի պահել իրենց ամուսնալուծությունը, որ մեկը մյուսին չվնասի․ ասենք՝ ինչպես շատերիս կարծիքով գաղտնի են պահում իրական ունեցվածքը, այնպես էլ՝ ամուսնալուծությունը։ Բայց չէ, ժողովուրդ ջան, ո՞նց գաղտնի անեին, չէ՞ որ սա հաշվարկով ու հենց նախընտրական ամուսնալուծություն է։ Ասում եմ՝ բաժանվել է Հայաստանում մեկ տարում 4881 զույգ, այ նրանց նման լուռ անեին իրենց բաժանումը․ բայց չէ՞ որ էդ 4881 զույգից ոչ մեկը չի պատրաստվում դառնալ վարչապետ, այն էլ՝ ամեն գնով․ ոչ մեկ չի բաժանվել, որ վարչապետ ընտրվի, չի բաժանվում որպես նախընտրական տեխնոլոգիա։

Այս մարդիկ անցնող 8 տարիներին բազմիցս ապացուցել են, որ խնդիր չունեն ընտանիքը օգտագործելու, ծաղրվելու հարցում․ կարևորը նախընտրական շահն է, քաղաքական նպատակները։

Աննա Հակոբյանը գնում է, բայց մեզ ցույց է տալիս թանկարժեք զարդերը, թանկարժեք ու բրենդային հագուստները, ասում է՝ դրանք մոդելներին են, տվել են, որ հագնեմ-տամ․ ես տուն չունեմ, մի հատ կիսակառույց է, դեռ չեն սարքել, ավտոմեքենա չունեմ, չեմ հիշում ինչքան գումար կա հաշիվներիս, ընդամենը գիտեմ, որ 5 մլն դրամ ունեմ, կգնամ վարձով կապրեմ, հլը չի բացառվում էլ, որ վրաս քրեական գործ բացեն։ Այսինքն՝ հեռանում եմ այնքան աղքատ, որքան եկել եմ։ Չի ասում, որ հայտարարագրում գրել է, որ 3 հատ ավտո ունի, Երևանում ժառանգություն ստացած բնակարան, 106 մլն դրամ էլ եկամուտ։ Սա չի ասում։

Տրամաբանությունը հուշում է, որ վաղը մենք տեսնելու ենք հետևյալը, վաղը ասելով՝ մինչև ընտրություններ․ սկզբում՝ քիչ, հետո ամենօրյա ռեժիմով, Աննան ռոլիկներ է նկարում տնից հեռու, սովորական մարդու առօրյա, ձվաձեղ է սարքում, խելք ու միտքը երեխաներն են, հետո երեխաներն են մտնում խաղի մեջ, մի մասը գնում է մոր հետ, մի մասը մնում է հոր հետ, էն տնից հեռացած որդին վերադառնում է, որ իր հարազատների հետ լինի, հազիվ են հաց ուտում առանց մոր, հետո խնդրում են, որ մեկ-մեկ հանդիպեն ընտանիքով, հետո ընտրությունների շեմին է երեխաների համոզելուց հետո միավորվում ընտանիքը կամ ընտրություններից հետո՝ կախված նրանից, թե տեխնոլոգները ոնց են մտածել։

Իհարկե՝ հնարավոր է սցենարը գծվել է այնպես, որ վերջում չեն էլ միավորվում, ասենք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո, քաղաքականությունը քանդեց իմ տունը, իմ ընտանիքը, ես բաժանված եմ, երեխեքս մի քիչ էստեղ են, մի քիչ էնտեղ են, բայց մեր իքնիշխանությունը, մեր պետությունը, մեր պետականությունը, քաղաքացուն ավելի բարձր եմ գնահատում, քան իմ անձնականը, իմ ընտանիքը, դրա համար ես իմ ընտանիքը զոհաբերում՝ եմ հանուն վաղվա պետության, տեսեք՝ ինչ զոհողության եմ գնում։ Նման տեսարանը չի բացառվում․ իբր ընտանիքը մոռացած՝ հայրենիքին է նվիրվել, կինը խանգարում էր, ավելորդ ծախս էր բյուջեի վրա, հեղինակությունն էլ գցում էր, հիմա Նիկոլը միայնակ է․ հերիք չէ, որ ատամները սարքելու փող չունի, կինն էլ թողեց-գնաց, ժողովրդի ծոցից է ելել, խեղճ է, ունի աջակցությանկարիք, եկեք փրկենք։ Դերասանական տաղանդը, պոպուլիզմն ու հատկապես քաղաքական տեխնոլոգիան սահման չեն ճանաչում։

Ինչ որ անում են, պատճառը վախն է․ իրենք էլ, վստահաբար, իրենց հարցումներն ունեն, հանրության տրամադրությունը ստուգելու ձևն ունեն, գիտեն, որ վերընտրվելու շանսերը փոքր են, հատկապես՝ հզոր մրցակիցներ ունենալու ֆոնին։ Դրա համար բոլոր կողմերից հարձակել են, էլ թոշակների բարձրացման խոստում՝ առանց հեռանկարի, էլ իբր ջրերն են տանում, հետո տալիս, էլ ընտանեկան դրամաներ են ցույց տալիս ու Աստված գիտի, թե էլ ինչ կա մտքներին։ Եթե տեխնոլոգները Նիկոլին ասեն, որ պետք է կնոջդ նկատմամբ քրգործ հարուցես՝ «Իմ քայլը» հիմնադրամով ինչ-որ չարաշահումների համար, դա էլ կանի։ Որ ասեն՝ պետք է որդուդ դատես պատերազմի ժամանակ դասալքության մեղադրանքով կամ, ասենք, էն մեղադրանքով, որ նրան պատերազմի դաշտից դուրս բերելու համար զոհեր են տվել, դա էլ կանի, վստահ եմ․ ցույց կտա, որ կոռուպցիան ու դավաճանությունը չի հանդուրժում, ով ուզում է՝ լինի, թեկուզ՝ ընտանիքի անդամ։ Նիկոլը, որ իր ու կնոջ սաղ ազգուտակին տեղավորել է աշխատանքի, մի մասին դարձրել է բիզնեսմեն, ցույց կտա, իբր կոռուպցիան չի հանդուրժում։

Այս ընտրություններում իշխանությունն ունի մեկից ավելի հզոր հակառակորդ, որոնց ինքը համարում է թշնամի, նա նաև հասկանում է պարտվելու դեպքում հեռանկարները․ ինքը՝ բանտ, բացի այդ, կարծում եմ, բացահայտվելու են կոռուպցիայի, թշնամու և այլոց հետ  պայմանավորվածությունների բազմաթիվ դրվագներ, դավաճանության դրվագներ, նախկին սոված թիմը, զրկվելու է լծակներից, փողից, հնարավոր է՝ շատ արագ կուտակած հարստությունից։

Այդ ամենը թույլ չտալու համար կանեն ամեն ինչ։ Կկատարեն անձնական խնդրանքներ, կբաժանեն զանազան տեսակի կաշառքներ, ում կարողանան՝ կստիպեն, ում կարողանան՝ կներեն հանցագործությունները, կկրճատեն պատժաչափը, քրեկանն տարրերին կասեն հոդվածները կքչացնենք, ում պետք է պարգևավճար կտան, հավելավճար կտան, ում վրա կարողացան՝ խղճահարություն կառաջացնեն, ում պետք է՝ խոստումներ կտան։ Ժողովուրդ ջան, եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ Փաշինյանը զգար այս աստիճանի վտանգ, էդ ժամանակ «կբաժանվեր» կնոջից։

Բայց մեկ կարևոր բան կա, որ պետք է չմոռանալ երբեք, ոչ մի պարագայում․ այս խաղկատակությունը չպետք է մոռացնել տա այն ամենը, ինչ մեր երկրի գլխին, մեր ժողովրդի գլխին, մեր Արցախի գլխին բերել են այս քաղաքական ուժն ու այս ընտանեկան զույգը։ Ինչ տեղի ունեցել է, մեծ պատասխանատվություն է կրում պատերազմից առաջ Մեհրիբանին Շուշիում չայի հրավիրող, զենքը զարդ սարքող, Արցախի ազատագրումն ու նահատակումը հանուն ոչնչի համարող, պատերազմի ժամանակ հրամանատարական բունկերներից ու շտաբերից դուրս չեկող Աննա Հակոբյանը։ Սրանք աղետներ են բերել, բայց ուզում են, որ դա մոռանանք, մարդիկ կլանված նայեն էս էժան, պարզունակ սերիալը, ընտանեկան դրաման։ Չխոսենք 5 հազար զոհի մասին, չխոսենք 150 հազար փախստականի մասին, չխոսենք 12 հազար քառակուսի կիլոմետր Արցախի մասին, որ հանձնել են, չխոսենք անկլավների անվան տակ հանձնված ու հանձնվող Հայաստանի մասին, օկուպացված 200 քառակուսի կիլոմետրի մասին։ Նրա մասին, թե էս ինչ ծրագիր բերեցին մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Վստահ եմ՝ դա նրանց չի հաջողվելու։

Կարճ ասած՝ ինչ անում են Նիկոլ Փաշինյանը, նրա՝ ըստ երևույթին դրսից վարձակալած «հիբրիդային պատերազմի» տեխնոլոգները վերընտրվելու համար, ուրիշները չեն անի։ Բայց ուրիշների անելիքը, կարծում եմ, պետք է լինի անդադար խոսելը սրանց ստերի մասին ու բերած աղետի մասին, որոնք հա մեր աչքի առաջ են, բայց մեկ է՝ հա պետք է հիշեցնել։ Այս մարդը հանուն իշխանության անգամ չի խորշում իր ընտանիքը խաղադրույք անել, ծաղրուծանակ դարձնել, քննադատության, հայհոյանքի, վիրավորանքի առարկա դարձնել։ Այդ մարդը, բնականաբար, երկրի, քաղաքացու նկատմամբ էլ չունի գոնե նվազագույն հարգանք չունի․ նրանց էլ է խաղադրույք արել ու պարտվում է։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ընդհանուր շահերով․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ընդհանուր շահերով․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ նշելով․ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ...

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է այսօր

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է այսօր

Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները: «Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն...

Քամու հետևանքով վնասներ են գրանցվել

Քամու հետևանքով վնասներ են գրանցվել

Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։ Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, թուլացել տանիքի թիթեղներ,...

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ․ «Հրապարակ»

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը: Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների...

Թեհրանի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Թեհրանի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Իրան–Հայաստան հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա՝ հավելելով, որ երկու երկրները հետևողականորեն զարգացրել են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հաղորդում է Mehr-ը։...