Փաշինյանը հանձնեց այն ամենը, ինչի համար պայքարել են հայերի բազմաթիվ սերունդներ․ Ժուրավլյով

14 Օգոստոսի, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքի պահանջով, հանձնեց այն ամենը, ինչի համար պայքարել են հայերի բազմաթիվ սերունդներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության էին եկել իրականացնել «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» գաղափարը, որը նախատեսում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքի» ստեղծում:

«Փաշինյանը կամավոր հրաժարվեց այն ամենից, ինչի համար հայերի բազմաթիվ սերունդներ երկար ժամանակ պայքարել են միայն այն պատճառով, որ իր արևմտյան տերերն այդպես էին ուզում», – ասել է Ժուրավլյովը:

Պատգամավորը նաև նշել է, որ Երևանը ոչինչ չի ստացել ո՛չ Բաքվից, ո՛չ էլ Վաշինգթոնից, փոխարենը Զանգեզուրի միջանցքը 99 տարով վարձակալության է տրվել ամերիկացիներին:

«Պանամայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է սա սովորաբար ավարտվում. վարձակալի կարգավիճակով ջրանցք մտնելով՝ ԱՄՆ-ն այնուհետև մի քանի տասնամյակ փաստացի վերահսկում էր այդ երկիրը։ Նույնը հիմա սպառնում է նաև Հայաստանին, որտեղ նրա վարչապետը մեծածախ և մանրածախ առևտրով է զբաղվում», — եզրափակել է Ժուրավլյովը։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անիրատեսական է. Փաշինյան

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անիրատեսական է. Փաշինյան

Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև ԵՄ-ի համապատասխան որոշումը։ Այս մասին «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե ինչ-որ պահի Հայաստանը...

Սուբսիդիաներով հարցը չի լուծվում․ գյուղացին պետք է իր բերքը վաճառի․ Լևոն Քոչարյան 

  «Կոնկրետ գյուղատնտեսության մասով շատ լուրջ խնդիրներ կան։ Այս տարի նույնպես լուրջ անկում է եղել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն այնքան անիմաստ սրել են, որ այնտեղից արդեն խնդիրներ են ստեղծվում...

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

ՀՀ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դավթյանը, Անուշ Միրզոյանը, Վաղինակ Վարդանովը առաջարկել են այսօր գումարել հանձնաժողովի արտահերթ նիստ՝ առաջարկելով Շաքի գյուղում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի հայտնվելու հետ...

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրահանգել դադարեցնել Ուկրաինայի տարածքին հասցվող հարվածները քվեարկության օրը, եթե Կիևն «իրապես մտադիր է ընտրություններ կազմակերպել»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով...

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

«Այնպիսի տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները, երբ գալիս են զեկուցելու, ոչ թե մտածում են՝ էլ ինչ հարցի կարող եմ պատշաճ կերպով պատասխանել, այլ մտածում են՝ ինչ անեմ, որ չպատասխանեմ, խուսանավեմ։ Կոնկրետ հարց եմ տալիս՝ ի՞նչ...