Հայաստանում սահմանային անվտանգության հերթական լուրջ խնդիրն է առաջացել․ զինված ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, հասել Շաքի բնակավայր, ներխուժել հայ կնոջ տուն և հրազենային վնասվածք հասցրել նրան։ Մինչ այդ նա հայտնվել էր բնակավայրում՝ անցնելով Հայաստանի սահմանային պաշտպանությունը։ Իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ ադրբեջանցուն պաշտպանող հայտարարությունների ֆոնին հարցեր են առաջանում՝ որքանո՞վ է պաշտպանված Հայաստանի սահմանն ու ՀՀ քաղաքացին։
Թեմայի շուրջ Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ։
Անդրադարձել ենք նաև ադրբեջանցի զինծառայողի՝ հնարավոր դիվերսանտ լինելու վարկածին, նրա արտահանձմանը, գերիների վերադարձի խնդրին, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, բանակում տեղի ունեցող գործընթացներին, սահմանային անվտանգությանը, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ամրաշինական աշխատանքներին և Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։
Հարցազրույցը՝ տեսանյութում։






