ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

12 Հոկտեմբերի, 2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրահանգել դադարեցնել Ուկրաինայի տարածքին հասցվող հարվածները քվեարկության օրը, եթե Կիևն «իրապես մտադիր է ընտրություններ կազմակերպել»։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը թույլ է տալիս հարվածները դադարեցնելու հնարավորությունը բացառապես քվեարկության անցկացման ժամանակահատվածում։

«Նախագահն արդեն խոսել է այդ մասին, բայց այս դեպքում ես նրա անունից կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ եթե Կիևում իսկապես ցանկանում են ընտրություններ անցկացնել, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պատրաստ կլինի հրահանգել հարվածներ չհասցնել Ուկրաինային ընտրությունների օրը։ Հենց ընտրությունների օրը։ Սա շատ կարևոր հստակեցում է», — ասել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անիրատեսական է. Փաշինյան

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անիրատեսական է. Փաշինյան

Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև ԵՄ-ի համապատասխան որոշումը։ Այս մասին «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե ինչ-որ պահի Հայաստանը...

Սուբսիդիաներով հարցը չի լուծվում․ գյուղացին պետք է իր բերքը վաճառի․ Լևոն Քոչարյան 

  «Կոնկրետ գյուղատնտեսության մասով շատ լուրջ խնդիրներ կան։ Այս տարի նույնպես լուրջ անկում է եղել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն այնքան անիմաստ սրել են, որ այնտեղից արդեն խնդիրներ են ստեղծվում...

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

ՀՀ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դավթյանը, Անուշ Միրզոյանը, Վաղինակ Վարդանովը առաջարկել են այսօր գումարել հանձնաժողովի արտահերթ նիստ՝ առաջարկելով Շաքի գյուղում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի հայտնվելու հետ...

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

«Այնպիսի տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները, երբ գալիս են զեկուցելու, ոչ թե մտածում են՝ էլ ինչ հարցի կարող եմ պատշաճ կերպով պատասխանել, այլ մտածում են՝ ինչ անեմ, որ չպատասխանեմ, խուսանավեմ։ Կոնկրետ հարց եմ տալիս՝ ի՞նչ...

Կարևորել է երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը

Կարևորել է երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանին: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, կարևորել երկու բարեկամ պետությունների ու...