Փաշինյանը ոչ թե Լուկաշենկոյի հետ է խռով, այլ՝ Բելառուսի

12 Հոկտեմբերի, 2026

Օրերս՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքմենբաշի քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովը։ Տեսանյութ տարածվեց, թե ինչպես են փաթաթվում-ողջագուրվում Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Իհարկե լավ է, որ Նիկոլ Փաշինյանը փաթաթվելու աստիճան ջերմ հարաբերություն ունի այլ  երկրի ղեկավարի հետ, սակայն տեղին ենք համարում հիշեցնել Նիկոլ Փաշինյանի խոսքն առ Ալեքսանդր Լուկաշենկո ընդամենը 2 տարի և 4 ամիս առաջ։

Եվ այսպես, 2024թ․ հունիսի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարում է․ «Արձանագրում եմ, որ ես այլևս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Եվ հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»։

Պատճառը Լուկաշենկոյի հայտարարությունն էր 44-օրյա պատերազմի մասին, Ալիևին ուղղած ողջույնները։

Սա, թերևս, այն քիչ դեպքերից է, որ Փաշինյանը խոստումը չի դրժել․ իսկապես նա չի այցելել Բելառուս։ Բայց ուշագրավ է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ողջագուրվելու որևէ առիթ բաց չի թողնում։

Ստացվում է՝ Փաշինյանը ոչ թե Լուկաշենկոյի հետ է խռով, այլ՝ Բելառուսի։

Նմանատիպ նյութեր

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է APA գործակալությունը։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը...

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին «yerevan.today»-ին հայտնում են Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:...

Կարո՞ղ է իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին 

  «ՔՊ-ականներ, ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացու հարկերը, մի՛ զբաղվեք թալանչիությամբ։ Պարզ հաշվարկ անեմ։ 2026 թվականի մայիսի 27-ի կառավարության որոշմամբ՝ 1,8 միլիարդ դրամ պետական վարկ եք տալիս 1 տոկոսով, մի հատ էլ 7,9...