«Մասնագիտական գործունեությանս ընթացքում բազմաթիվ հայ պաշտպանյալներ եմ ունեցել, որոնց ձերբակալման գործընթացը, իհարկե, որևէ կերպ ողջունելի չեմ դիտարկում, ուղեկցվել է նկարահանումներով և ընդհուպ մինչև մարդկային արժանապատվությունը նվաստացնող տեսարաններով այդ տեսանյութերը սոցիալական կայքերում լայն դիտումներ են ունեցել։
Հիմա հարցս հետևյալն է․ այն ադրբեջանցի զինծառայողը, ով մտել է հայ ընտանիք, նախ փորձ է կատարել կրակելու երեխայի ուղղությամբ, ապա մոր միջամտությունից հետո կրակել է հայ կնոջ վրա՝ վերջինիս երեխաների ներկայությամբ, արդյոք նրա ձերբակալման գործընթացը նկարահանվե՞լ է, թե՞ ոչ։
Իսկ եթե չի նկարահանվել, ի՞նչն է եղել պատճառը, իսկ եթե նկարահանվել է, ապա ինչո՞ւ է խնդրահարույց, երբ հայի ձերբակալությունը հայտնվում է սոցիալական հարթակներում, իսկ, օրինակ, հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացը ամեն կերպ քողարկվում է»,- այս հարցն է տվել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։




