ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

29 Հուլիսի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես՝

  • Տարեսկզբի ցածր աճերի համեմատ՝ 2025թ. մայիսից սկսած տնտեսական ակտիվության աճի (ՏԱՑ) տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի հաշվին։ Հունիսին ՏԱՑ-ը թեև որոշակի դանդաղել է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսների կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 6.3%-ի՝ հունվար-մայիսի 5.7%-ի համեմատ։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ։
  • Արտահանման ցուցանիշները մնում են բավական ցածր մակարդակում։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ 2025թ. հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը կազմել է 52.8%: Անկման նման մեծ ծավալները հիմնականում պայմանավորված են ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ։ Սակայն, եթե նույնիսկ այդ մասով ճշգրտենք արտահանման ցուցանիշները, ապա աճը կկազմի ընդամենը 1.1%, որը բավական ցածր է և հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին:
  • Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից։ Թեև բյուջեի եկամուտների մասով փաստացի ցուցանիշները գերակատարվել են պլանի համեմատ, ծախսերն էականորեն թերակատարվել են (240.2 մլրդ դրամով կամ 14.0%-ով)։ Ինչպես և կարելի էր սպասել, թերակատարման էական մասը (շուրջ 101.7 մլրդ դրամը) բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։ Կառավարությունը շեղվում է նախապես պլանավորված քաղաքականությունից, ինչը բնականաբար կարող է ունենալ էական բացասական տնտեսական հետևանքներ։ Կապիտալ ծախսերի թերակատարումը (շուրջ 25.6%) էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության կարևոր ենթակառուցվածքների արդիականացման ընթացքի վրա՝ դանդաղեցնելով տնտեսական զարգացումը և երկարաժամկետ աճի ներուժը։ Հայտնի է, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը խրոնիկ բնույթ ունի, սակայն դրա լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...