Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

23 Հոկտեմբերի, 2026

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից, որտեղ կատարել է ինքնահրկիզում, ինչից հետո նրան  «ջերմային սուբտոտալ այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի մակերեսի մոտավորապես 90% այրվածք, ինհալացիոն վնասվածք և այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, որտեղ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Լուսինե Թ.-ն հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում իր աղջիկը իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելիս է եղել շենքի բակում, որտեղ աղջկան է մոտեցել Մհեր Գ.-ն, ով նրա նախկին ամուսինն է, և ցանկացել է գրկել երեխային, սակայն երեխան նրա մոտ չի գնացել, դրանից հետո Մհեր Գ.-ն փորձել է ուժով երեխային գրկել ու տանել իր հետ, իսկ երեխայի մայրը խոչընդոտել է։ Այդ ժամանակ Մհեր Գ․-ն հայտնել է, որ ինքն իրեն կայրի, իսկ որոշ ժամանակ անց բենզինով ինքնահրկիզում է կատարել։

Դեպքի փաստով քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...