«Ի դեպ»․ Հարկ կա, անվտագություն, բարեկեցություն, մաքուր օդ՝ ոչ

4 Հունիսի, 2025

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց․

Կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն

Հայաստանում կան բարձր հարկեր, սակայն շարունակում են աճել աղքատության ցուցանիշները։ Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հակառակն էր խոստանում։

Կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն:

Հայաստանում կա՛ն բարձր հարկեր, սակայն այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։ Հայաստանն ունի կորսված Արցախ։

Կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ, չկա մաքուր օդ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վճարում են հարկեր, սակայն Օդի աղտոտվածության մակարդակը մեր երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմայից մոտավորապես 6 անգամ ավելի է։ Աշխարհում 131 երկրների շարքում Հայաստանը 22-րդն է օդի աղտոտվածության մակարդակով։

Եվ ի վերջո․․․

Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն: 

Հայաստանում ոչ միայն հարկեր կան, կան բարձր և ավելի բարձրացող հարկեր, սակայն Հայաստանի իշխանությունը խոսում է այսպես կոչված խաղաղության պայմանագրի համար երկրի մայր օրենքից՝ գործող սահմանադրությունից հրաժարվելու մասին։

Հաղորդաշարի բոլոր թողարկումները տեսնելու համար անցեք հետևյալ՝ «Ի դեպ» և «Ի դեպ 2025» հղումներով:

 

 

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը...

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...