Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

12 Նոյեմբերի, 2026

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․

«Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ ավտոմեքենայով տեղաշարժվելը պետք է որոշակիորեն շքեղություն դառնա։

«Մեր փողոցները ռեզինից չեն, չեն կարող անընդհատ ընդլայնվել։ Առանց սահմանափակումների՝ մենք չենք կարող ունենալ որևէ լուծում»․ սրանք քաղաքապետի մտքի «գոհարներն» են։

Նորից սահմանափակումներ ու անհարմարություններ և նոր բեռ քաղաքացիների ուսերին։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ավինյանը նաև հայտարարել է հանրային տրանսպորտի սակագնի առաջիկա թանկացման մասին, որը նախատեսվում է հաջորդ տարվանից։

Առաջարկում եմ՝ քաղաքապետն անձամբ փորձի առավոտյան կամ երեկոյան պիկ ժամերին օգտվել հանրային տրանսպորտից։ Թող կանգառում սպասի ավտոբուսին, փորձի տեղավորվել արդեն իսկ գերծանրաբեռնված սրահում։ Շատ դեպքերում քաղաքացիները նույնիսկ չեն կարողանում բարձրանալ ավտոբուս․ ստիպված մնում են կանգառում՝ սպասելով հաջորդին։

Իսկ մետրոյից օգտվելը պիկ ժամերին դարձել է իսկական փորձություն։ Վագոններն այնքան ծանրաբեռնված են, որ մարդիկ հաճախ չեն կարողանում անգամ ներս մտնել։ Մի՞թե այդքան դժվար է ավելացնել վագոնների քանակը կամ վերանայել գնացքների շարժի հաճախականությունը։

Ինչո՞ւ պետք է քաղաքացին հրաժարվի սեփական մեքենայից, եթե հանրային տրանսպորտը դեռևս այսպիսի խայտառակ վիճակում է։ Ինչո՞ւ պետք է ավելի շատ վճարի մի համակարգից օգտվելու համար, որի որակն ու հասանելիությունը շարունակում են բազմաթիվ խնդիրներ ունենալ։

Հիշեցնեմ, որ 2024թ. քաղաքային իշխանությունները ցանկանում էին հանրային տրանսպորտի սակագինը դարձնել 300 դրամ։ Մեր պայքարի արդյունքում այդ թանկացումը կանխվեց, և սակագինը բարձրացավ 50 դրամով, ինչին մենք նույնպես համաձայն չէինք։

Թանկացումը «հիմնավորվում էր» տրանսպորտի որակի բարելավման և համակարգային բարեփոխումների խոստումներով։ Սակայն այսօր ունենք նույն խնդիրները՝ գերծանրաբեռնված ավտոբուսներ, կանգառներում կուտակումներ և մետրոյի անտանելի ծանրաբեռնվածություն։

Խոստումները չկատարվեցին, բայց իշխանությունները կրկին խոսում են թանկացման մասին։

Մեր դիրքորոշումը հստակ է՝ հանրային տրանսպորտն այլևս չպետք է թանկանա։ Նախ պետք է ապահովել որակյալ, հասանելի և արժանապատիվ ծառայություն, այլ ոչ թե քաղաքացիների ուսերին դնել քաղաքային իշխանության ձախողումների հերթական բեռը։

Քաղաքային իշխանության գործառույթը քաղաքացիների կյանքն ավելի բարդացնելը չէ, այլ այնպիսի ենթակառուցվածքներ ստեղծելը, որ մարդիկ սեփական կամքով նախընտրեն հանրային տրանսպորտը։

Մայրաքաղաքը չի կարող կառավարվել միայն սահմանափակումներով։ Նախ պետք է ստեղծել արժանապատիվ պայմաններ, հետո միայն քաղաքացիներից պահանջել փոխել իրենց վարքագիծը։

Երևանցիները չպետք է վճարեն քաղաքային կառավարման սխալների գինը։

Երևանը քաղաքապետի և նրա անգործունակ թիմի համար չպե՛տք է դառնա փորձադաշտ»:

Նմանատիպ նյութեր

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի...