Ի դեպ, հանրային բացասական արձագանքը հաշվի առնելով՝ կառավարությունը հրաժարվել է 200․000 դրամական թաղման նպաստները դադարեցնելու մտքից։ Բայց դա որոշել է անել թոշակառուների հաշվին․ թոշակների 1000 դրամական բարձրացման խոստումը չեն կատարի, քանի որ այն նախատեսվում էր իրականացնել թաղման նպաստների կրճատումից առաջացած գումարներով։
Կառավարությունը, որն իր գործունեության 8 տարիներին պետական պարտքն ավելացրել է 8 միլիարդ դոլարով, որն օրերս հայտարարում էր, թե տնտեսական զարգացմամբ Հայաստանն աշխարհից երկու անգամ առաջ է, ինչո՞ւ է քաղաքացու մի գրպանը 1000 դրամ դնելու համար ստիպված մյուսից հանել 200․000 դրամ։
Մանրամասն՝ տեսանյութում։






