Ապիկար կառավարման պատճառով ունենք լուրջ տնտեսական դժվարություններ․ Թադևոս Ավետիսյան

9 Ապրիլի, 2025

«Ապիկար կառավարման պատճառով ունենք լուրջ տնտեսական դժվարություններ։ Այս տարի նախորդ տարվա համեմատ իրենց կանխատեսած տնտեսական աճը ավելի ցածր է, սոցիալական կարիքները շարունակում են մնալ, պետական բյուջեի մուտքերը նվազում են, իսկ ծախսերը չեն նվազում։ Հետևաբար պիտի փորձեն հարկ հավաքեն, այս դեպքում արդեն հարկ քերթեն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի շահերն այս փաստաթղթում ավելի ուղիղ են արտացոլված, քան ՀՀ շահերը․ Աննա Գրիգորյան 

«Մեծ հաշվով, պայմանագիրը փաստացի թղթի վրա երկկողմ պայմանագիր է համարվում, այսինքն՝ պայմանագրի երկու կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց իր էությամբ, բովանդակությամբ, այնտեղ առկա է նաև երրորդ կողմը՝...

Ադրբեջանը մերժել է փոխադարձությունը, Հայաստանն է միայն ստանձնել պարտավորությունը․ Քրիստինե Վարդանյան 

  «Ի՞նչ գիտենք մենք քննարկվող նախագծի վերաբերյալ։ Առաջին՝ գիտենք, որ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է անխոչընդոտ կապ։ Ինչպե՞ս է այդ անխոչընդոտ կապն ապահովվել քննարկվող համաձայնագրով։ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մարտի 4-ին...

Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր․ Վիտալի Մանգասարյան

Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ և ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ՝ պարզապես կխելագարվեր: Նա, ով հավատում էր, որ «21-րդ դարը մերն է...

Մենք զիջումներով Ադրբեջանին մոտիվացնում ենք չկնքել խաղաղության պայմանագիր․ Նարեկ Կարապետյան 

«Այսօր ուզում եմ ելույթ ունենալ ոչ թե ընդդիմության կամ իշխանության տեսակետից, այլ որպես հայ քաղաքական գործիչ՝ ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից։ Եկե՛ք նայենք, թե այսօր ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում՝ TRIPP-ի շրջանակում։ Սկզբից,...