«Ի՞նչ գիտենք մենք քննարկվող նախագծի վերաբերյալ։
Առաջին՝ գիտենք, որ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է անխոչընդոտ կապ։ Ինչպե՞ս է այդ անխոչընդոտ կապն ապահովվել քննարկվող համաձայնագրով։
Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մարտի 4-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է, որ մենք առաջարկել ենք Իրանի տարածքով անցնող ճանապարհի ռեժիմին նույնական ռեժիմ։ Ադրբեջանը հայտարարել է, որ ճանապարհը պետք է լինի անխոչընդոտ։
Արդյունքում, Իրանի տարածքով անցնող ճանապարհի ռեժիմին նույնական ռեժիմ չի սահմանվել։ Փոխարենը՝ փաստաթղթում ամրագրվել է անխոչընդոտ ռեժիմ ապահովելու Հայաստանի պարտավորությունը։
Երկրորդ՝ Իլհամ Ալիևի պահանջներից մեկն այն էր, որ այդ տարածքով անցնող ադրբեջանցիները հայի երես չպետք է տեսնեն։ Ինչպե՞ս է դա ապահովվել քննարկվող փաստաթղթով։
«Մենք առաջարկել ենք փոխադարձ՝ front office և back office տարբերակը Ադրբեջանին։ Ադրբեջանը մերժել է»։ Մերժել է փոխադարձությունը, և Հայաստանն է միայն ստանձնել այդ կարգավորումն ապահովելու պարտավորությունը, ինչը, ըստ էության, հնարավորություն է տալիս բավարարելու Ադրբեջանի պահանջը, որ իր քաղաքացիները հայերի հետ անմիջական շփում չունենան»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



