Ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը Հայաստանի տնտեսության վրա․ Քոչարյանը՝ Ֆարմանյանին 

12 Օգոստոսի, 2026

 

«Քննարկումների ժամանակ խոսվեց պետական պարտքի հետ կապված դրա խնդիրների մասին։ Շատ քննարկում եղավ, ու «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը նաև, որպես լավ ցուցանիշ, նշեց 2017 թվականի տվյալները և ՀՆԱ-ի հետ ներկայիս տոկոսային հարաբերակցությունը պետական պարտքի հետ կապված։

Ուղղակի, զուտ որպես հիշեցում՝ 1999 թվականին պետական արտաքին պարտքը եղել է շուրջ 50%, 2007-ին դա դարձել է 12%»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Այնուհետև պատգամավորը հարց ուղղեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանին այն մասին, թե Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսության վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները: Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետարանը։...

Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու` Հայաստանի իշխանությունների ծրագրերը ցույց են տալիս Եվրոպական Միության (ԵՄ) և Կիևի...

Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան

Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ա.Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետության թանգարան- ինստիտուտում էի։ Ցավալի է այն, ինչ տեսա։ Շենքի հարակից ամբողջ տարածքը «բարեկարգվել է»․ այլևս չկա խաղողի վազով գեղեցիկ կանաչ պատը Ալեքսանդր...

Ինձ ՊԵԿ-ում ձեր իշխանության օրոք ուղիղ ասել են՝ դու յուրային չես, դիմում գրիր, հեռացիր. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին

Ինձ ՊԵԿ-ում ձեր իշխանության օրոք ուղիղ ասել են՝ դու յուրային չես, դիմում գրիր, հեռացիր. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին

Ինձ ՊԵԿ-ում ձեր իշխանության օրոք ուղիղ ասել են՝ դու յուրային չես, դիմում գրիր, հեռացիր: Այս մասին ԱԺ-ում այսօր ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը՝ դիմելով...

Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան

Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը Նախիջևանում մասնակցել է հանդիսավոր արարողության, առանձին համազորային բանակի նոր ստեղծված հատուկ նշանակության «կոմանդո» ստորաբաժանումներին մարտական...