2 բնակարան Երևանում, 21,948,942 դրամ եկամուտ․ ինչ հայտարարագիր է ներկայացրել ՍԴ դատավոր Շաթիրյանը

2 Հուլիսի, 2026

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը 2026 թվականի փետրվարի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին  գրում է 24News-ը։

Նա հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ միանձնյա սեփականության իրավունքով, որից մեկը ձեռք է բերել հաշվետու տարվա ընթացքում։

Նա 1,158,333 դրամ փոխառություն է վերցրել «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ից։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը 0 դրամ է։ «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն գրանցված է 2021 թվականի հունիսի 30-ին, գործում է ԵՐԵՎԱՆ քաղաքում: Ընկերությունը զբաղվում է շինարարության և շինարարական գործունեության ոլորտում:

ՍԴ դատավորը 47,724,000 դրամ փոխառություն է վերցրել Արմեն Հովոյանից։ Նրանց միջև առկա կապի մասին տեղեկատվություն չկա։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը 0 դրամ է։ Նա 35,510,400 դրամ փոխառություն է վերցրել նաև «ԴԻՍՔԱՎԵՐԻ» ԲԲԸ («ՄԼԼ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ)-ից, որը կառուցապատող է։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը 35,510,400 դրամ է։

Հաշվետու տարվա սկզբում Էդգար Շաթիրյանը բանկային հաշիվներից մեկում ունեցել է 0 դրամ, որը տարվա վերջում կազմել է 34,911 դրամ։ Մեկ այլ բանկային հաշվում ունեցել է 270,388 դրամ, տարվա վերջում մնացել է 4,551 դրամ։ Մեկ այլ հաշվում տարվա սկզբում եղել է 8,018,126, հաշվետու տարվա ավարտին կազմել է 8,908,269 դրամ։ Դատավորը տարվա սկզբում էլեկտրոնային հաշիվներից մեկում ունեցել է 1,376 դրամ, տարվա վերջում մնացել է 0 դրամ։ Հաշվետու տարվա սկզբում նա ունցել է 200․000 հազար դրամ կանխիկ գումար, տարվա ավարտին ունեցել է 220,000 դրամ։

Էդգար Շաթիրյանը 2025 թվականին եկամուտ է ստացել 4 աղբյուրից։ «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամից նա ստացել է 72,750 դրամ, որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։ ՍԴ-ից որպես աշխատավարձ ստացել է 18,667,193 դրամ։ 80,110 դրամ էլ ստացել է «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայից, որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։ Շաթիրյանը Ֆինանսների նախարարությունից ստացել է 3,128,889 դրամ։ Ընդհանուր առմամբ հաշվետու տարվա ընթացքում ստացել է 21,948,942 դրամ։ Բանկերից մեկից որպես վարկ ստացել է 24,771,211 դրամ։ Հաշվետու տարվա ընթացքում 3,478,673 դրամ ուղղել է վարկի մարմանը։ Այլ միանվագ ծախսեր բաժնում 3,500,000 դրամ է նշել, սակայն ծախսի բովանդակության մասին տեղեկատվությունը նշված չէ։

Էդգար Շաթիրյանի հայրը՝ Էդուարդ Շաթիրյանը, ով բնակվում է որդու հետ, հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց։ 2017 թվականի արտադրության TESLA, որը ձեռք է բերել 2021 թվականին, 1995 թվականի արտադրության BMW, որը գնել է 2004 թվականին։ Նա նաև հայտարարագրել է 2025 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա, որը 3-րդ անձի սեփականությունն է, բայց շահագործվում է իր կողմից։ ՍԴ դատավորի հայրը հաշվետու տարվա սկզբում բանկային հաշվում ունեցել է 5,500 դրամ, տարվա վրջում այն կազմել է 144 դրամ։ Տարվա վերջում ունեցել է 22 հազար դրամ կանխիկ գումար։ Նրա եկամտի աղբյոևրը եղել է կենսաթոշակը, հաշվետու տարվա եկամուտը կազմել է 513,720 դրամ։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն քննում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները, որոնցով վիճարկվում է հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները, զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։

Նա 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է ՍԴ փոխնախագահ:

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...