Սիմոնյանի ֆինանսական պատկերը՝ պաշտոնից հեռանալուց հետո. ի՞նչ է հայտարարագրել նա․ «Փաստինֆո»

7 Օգոստոսի, 2026

Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ «Փաստինֆո»-ն համեմատել է այն 2023 թվականի հայտարարագրի հետ՝ պարզելու, թե ինչպես են փոխվել նախկին խոսնակի գույքային և ֆինանսական ցուցանիշները։

Հայտարարագրի համաձայն՝ Սիմոնյանի անշարժ գույքը փոփոխության չի ենթարկվել։ Ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2025 թվականի հայտարարագրում նա նշել է, որ միանձնյա սեփականությամբ իրեն է պատկանում 2019 թվականի օգոստոսին ձեռք բերված բնակարան, ինչպես նաև անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով։ Հետաքրքիր է, որ ամուսնալուծությունից հետո նախկին կինը չի բարձրացրել իր մասնաբաժնի հարցը, քանի որ 2019թ.-ին նրանք ամուսիններ էին, իսկ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ երկու կողմն էլ ունի իրավունքներ։

Տրանսպորտային միջոց Ալեն Սիմոնյանը չի հայտարարագրել ո՛չ 2023, ո՛չ էլ 2025 թվականի համար։

Ինչ վերաբերում է հանձնված և վերադարձված փոխառություններին, ապա հայտարարագրում նշված է, որ նա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որը պատկանում է Արսենյանների ընտանիքին, ստացել է 53 միլիոն 806 հազար դրամի փոխառություն։ Այս ցուցանիշը նույնն է եղել նաև 2023 թվականին։

Փոխվել են Սիմոնյանի դրամական միջոցները։ Եթե 2023 թվականի սկզբին նա հայտարարագրել էր 348 հազար 410 դրամ, 705 ԱՄՆ դոլար և 510 հազար դրամ, ապա նույն տարվա ավարտին նրա դրամական միջոցները կազմել էին 1 միլիոն 692 հազար 58 դրամ։

2025 թվականի սկզբին նախկին ԱԺ նախկին նախագահը հայտարարագրել է ընդամենը 209 ԱՄՆ դոլար և 1 հազար 972 դրամ, իսկ տարեվերջին՝ 199 հազար 965 դրամ, 452 հազար 996 դրամ, 79.8 ԱՄՆ դոլար և 1 հազար 972 դրամ։

Աճել են նաև Սիմոնյանի կանխիկ դրամական միջոցները։ Եթե 2023 թվականի սկզբին այն կազմել էր 24 միլիոն 65 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 24 միլիոն 800 հազար դրամ, ապա 2025 թվականի սկզբին կանխիկ միջոցները կազմել են 26 միլիոն 150 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ արդեն 26 միլիոն 500 հազար դրամ։
Եկամուտների մասով 2025 թվականին Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովից ստացել է 23 միլիոն 556 հազար 920 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 4 միլիոն 360 հազար 959 դրամ եկամտահարկի վերադարձ։ Ընդհանուր եկամուտը կազմել է 27 միլիոն 917 հազար 879 դրամ։ Համեմատության համար՝ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 22 միլիոն 692 հազար 300 դրամ։

Վարկային պարտավորությունների մասով հայտարարագրված տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 63 միլիոն 399 հազար 810 դրամ, իսկ 2023 թվականի վերջին այն եղել է 63 միլիոն 693 հազար 429 դրամ։
Միաժամանակ զգալիորեն աճել են վարկի մարմանն ուղղված վճարումները։ Եթե 2023 թվականին Սիմոնյանը վարկերի մարման համար վճարել էր 9 միլիոն 103 հազար 148 դրամ, ապա 2025 թվականին այդ նպատակով արդեն վճարել է 13 միլիոն 606 հազար 404 դրամ։

Հայտարարագրում նշված է նաև, որ 2025 թվականին նախկին ԱԺ նախագահը իր ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ծախսերի համար վճարել է 3 միլիոն 80 հազար դրամ։

2025 թվականի հայտարարագրում արտացոլված են նաև նախկին կնոջ՝ Մարիամ Մարգարյանի մասնակցությունները առևտրային կազմակերպություններում։ Մարգարյանը «ՋԵԼԼԻՄԱԼՍ» ՍՊԸ-ում ունի 50 տոկոս, «ՔԵՅ-ՎԱՅԲՍ» ՍՊԸ-ում՝ 50 տոկոս, իսկ «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս մասնակցություն։ Ընկերություններից երկուսում Մարգարյանը տնօրեն է։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...