2 բնակարան Երևանում, 21,948,942 դրամ եկամուտ․ ինչ հայտարարագիր է ներկայացրել ՍԴ դատավոր Շաթիրյանը

2 Հուլիսի, 2026

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը 2026 թվականի փետրվարի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին  գրում է 24News-ը։

Նա հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ միանձնյա սեփականության իրավունքով, որից մեկը ձեռք է բերել հաշվետու տարվա ընթացքում։

Նա 1,158,333 դրամ փոխառություն է վերցրել «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ից։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը 0 դրամ է։ «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն գրանցված է 2021 թվականի հունիսի 30-ին, գործում է ԵՐԵՎԱՆ քաղաքում: Ընկերությունը զբաղվում է շինարարության և շինարարական գործունեության ոլորտում:

ՍԴ դատավորը 47,724,000 դրամ փոխառություն է վերցրել Արմեն Հովոյանից։ Նրանց միջև առկա կապի մասին տեղեկատվություն չկա։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը 0 դրամ է։ Նա 35,510,400 դրամ փոխառություն է վերցրել նաև «ԴԻՍՔԱՎԵՐԻ» ԲԲԸ («ՄԼԼ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ)-ից, որը կառուցապատող է։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը 35,510,400 դրամ է։

Հաշվետու տարվա սկզբում Էդգար Շաթիրյանը բանկային հաշիվներից մեկում ունեցել է 0 դրամ, որը տարվա վերջում կազմել է 34,911 դրամ։ Մեկ այլ բանկային հաշվում ունեցել է 270,388 դրամ, տարվա վերջում մնացել է 4,551 դրամ։ Մեկ այլ հաշվում տարվա սկզբում եղել է 8,018,126, հաշվետու տարվա ավարտին կազմել է 8,908,269 դրամ։ Դատավորը տարվա սկզբում էլեկտրոնային հաշիվներից մեկում ունեցել է 1,376 դրամ, տարվա վերջում մնացել է 0 դրամ։ Հաշվետու տարվա սկզբում նա ունցել է 200․000 հազար դրամ կանխիկ գումար, տարվա ավարտին ունեցել է 220,000 դրամ։

Էդգար Շաթիրյանը 2025 թվականին եկամուտ է ստացել 4 աղբյուրից։ «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամից նա ստացել է 72,750 դրամ, որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։ ՍԴ-ից որպես աշխատավարձ ստացել է 18,667,193 դրամ։ 80,110 դրամ էլ ստացել է «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայից, որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։ Շաթիրյանը Ֆինանսների նախարարությունից ստացել է 3,128,889 դրամ։ Ընդհանուր առմամբ հաշվետու տարվա ընթացքում ստացել է 21,948,942 դրամ։ Բանկերից մեկից որպես վարկ ստացել է 24,771,211 դրամ։ Հաշվետու տարվա ընթացքում 3,478,673 դրամ ուղղել է վարկի մարմանը։ Այլ միանվագ ծախսեր բաժնում 3,500,000 դրամ է նշել, սակայն ծախսի բովանդակության մասին տեղեկատվությունը նշված չէ։

Էդգար Շաթիրյանի հայրը՝ Էդուարդ Շաթիրյանը, ով բնակվում է որդու հետ, հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց։ 2017 թվականի արտադրության TESLA, որը ձեռք է բերել 2021 թվականին, 1995 թվականի արտադրության BMW, որը գնել է 2004 թվականին։ Նա նաև հայտարարագրել է 2025 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա, որը 3-րդ անձի սեփականությունն է, բայց շահագործվում է իր կողմից։ ՍԴ դատավորի հայրը հաշվետու տարվա սկզբում բանկային հաշվում ունեցել է 5,500 դրամ, տարվա վրջում այն կազմել է 144 դրամ։ Տարվա վերջում ունեցել է 22 հազար դրամ կանխիկ գումար։ Նրա եկամտի աղբյոևրը եղել է կենսաթոշակը, հաշվետու տարվա եկամուտը կազմել է 513,720 դրամ։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն քննում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները, որոնցով վիճարկվում է հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները, զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։

Նա 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է ՍԴ փոխնախագահ:

Նմանատիպ նյութեր

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է  թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի...

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»...

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունն արդյունք չտվեց։ Պաշտոնին հավակնող Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չհավաքեցին անհրաժեշտ ձայները։ Երկու թեկնածուների կենսագրություններում ուշագրավ են ոչ միայն նրանց կապերը Նիկոլ Փաշինյանի իշխանության...

ՍԴ-ն  2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

ՍԴ-ն 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

  Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս...

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...