Ադրբեջանցիները մեր հողերում ցորեն են ցանում. Ոսկան Սարգսյան

1 Մարտի, 2025

«Իջևան համայնքի Վազաշեն գյուղից տեղեկացա, որ Վազաշենի հողերից շուրջ 1000 հեկտարը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ադրբեջանցիները այդ հողերի մի մասում ամեն տարի ցորեն են ցանում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա նշում է.

«Այդ հողերը Ադրբեջանի վերահսկողության տակ են 30 տարի։  Ադրբեջանական զինուժի վերհասկողության տակ են գտնվում նաև  Իջևան համայնքի Բերքաբեր, Նոյեմբերյան համայնքի Կոթի, Դովեղ  Բարեկամավան, Բերդավան, Բերդ համայնքի Մովսես և այլ գյուղերին պատկանող հողեր։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին նախկինում տեղեկատվական հարցում եմ ուղարկել,թե Տավուշի մարզից ընդհանուր ինչքա՞ն տարածք է գտնվում Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է․ «ՀՀ Տավուշի մարզի տարածքից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մակերեսի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ համաձայն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ համարվում է սահմանային գոտի, իսկ պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ հարող սահմանային գոտու հատվածը համարվում է սահմանային շերտ:

Նշված տարածքները համարվում են հատուկ նշանակության հողեր: Համաձայն ՀՀ կառավարության «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» որոշման 1-ին կետի ժ) ենթակետի, հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով պետական լիազոր մարմիններ են սահմանվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հետևաբար, առաջարկում եմ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան գերատեսչությանը»»։

Նմանատիպ նյութեր

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ մամուլում...

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը. Մայր Աթոռ

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։ Վայոց...

Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ

Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ապօրինի հատել է ՀՀ սահմանը, հասել Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, շրջել գյուղում, տներ մտել, գիշերել տներից մեկում, և երբ առավոտյան տան տիկինը՝ 3 անչափահաս երեխաների հետ, վերադարձել է տուն ու...

Կասեցրե՛ք Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Պարգև սրբազանի կոչը՝ միջազգային հանրությանը

Կասեցրե՛ք Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Պարգև սրբազանի կոչը՝ միջազգային հանրությանը

Ժամանակն է վերջ տալու այս ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը։ Այս մասին ասված է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչում։ Ստորև ներկայացնում ենք նրա կոչ–հայտարարությունը. 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց...

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։ Այս մասին yerevan.today-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից նախօրեին հայտնել...