8 տարում ո՞նց հարստացան, թռփոշացան փողոցից պալատ բերված, բիզնեսների տեր դարձած «թավշյա հեղափոխականները». լրագրող

30 Սեպտեմբերի, 2026

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում պաշտոնը ընկալվում է ոչ թե պետությանը, օրենքին, հանրությանը, քաղաքացիներին ծառայելու միջոց, այլ՝ հարստանալու ամենակարճ եղանակ։

Պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակակցված անձանց եկամուտների հայտարարագրերը չեն լուծում բարձր պաշտոնյաների ապօրինի հարստացումը կանխելու, այդպիսի դեպքերը բացահայտելու խնդիր, պաշտոնյաները օրենքը շրջանցելու բազում ձևեր գիտեն։ 8 տարում ո՞նց հարստացան, թռփոշացան փողոցից պալատ բերված, նախկինում անգամ սուրճ խմելու փող չունեցած, սակայն հիմա բազում տների, թանկ ավտոների, բիզնեսների տեր դարձած «թավշյա հեղափոխականները»։

Նրանք հանձնեցին Արցախը, ՀՀ սահմանամերձ տարածքները, լիովին ձախողեցին պետական կառավարումը, Հայաստանի տնտեսական զարգացումը, աղքատության կրճատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, բայց իրենք բիրդան աղա դարձան։

Սակայն ամեն ինչ փոփոխական ու անցողիկ է, այդ թվում՝ օրվա իշխանությունը։ Ներկայիս բարձր պաշտոնյաներն իշխանազրկվելուց հետո փողոցներում առերեսվելու են իրենց կողմից խաբված,անընդհատ աղքատացող մարդկանց հետ»։

Նմանատիպ նյութեր

«Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել

«Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև...

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում: Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է...

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է մինչև 100,000 լարի տարեկան եկամուտ ունեցող անձանց. փոփոխություններն անցել են վերջնական ընթերցմամբ։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նախորդ իշխանությանը...

Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է Պետդումայի նախագահ

Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է Պետդումայի նախագահ

Չորեքշաբթի օրը Պետդումայի իններորդ գումարման պատգամավորները իրենց առաջին լիագումար նիստում Վյաչեսլավ Վոլոդինին ընտրեցին պալատի խոսնակ։ 442 պատգամավորներից 406-ը քվեարկեցին «կողմ»։ Նրա մրցակիցը՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունից Դմիտրի Նովիկովը,...

Կիսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

Կիսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում...