Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

25 Սեպտեմբերի, 2026

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք է մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծահարուստներին հարկային, մաքսային արտոնություններ տաք.
Հայաստանի անկախանալուց առաջ ասում էին, որ «Ջերմուկը» կպահի Հայաստանը։ Սակայն «Ջերմուկը» Արսենյանների ընտանիքին է շատ շքեղ պահում։ Իրենք էլ ամեն անգամ գլխների պիլոտկան փոխելով ու քաղաքական ուղեգիծը փոխելով՝ մնում են օրվա իշխանության կողքին։ Իշխանությունն էլ հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետական բյուջեից լավություններ է անում իրենց։

Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում որոշել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին տրամադրել 270․7 միլիոն դրամի մաքսատուրքային արտոնություն։ Սա էլ որերորդ անգամ կառավարությունը «Ջերմուկ Գրուպ»-ին և Հայաստանի մեծահարուստների ընկերություններին հարկային ու մաքսային արտոնություններ է տալիս։ Դրա հետևանքով հարյուրավոր միլիարդ դրամներ չեն մտնում պետբյուջե, այդ փողերով բազում դպրոցներ, ջրամբարներ,հակակարկտային կայաններ չեն կառուցվում»։

Նմանատիպ նյութեր

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալներից  Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ «եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել», գրում է Panorama.am-ը։ Հիշեցնենք՝ մեղադրյալ Գևորգ...

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել․ մանրամասներ

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել․ մանրամասներ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են...

Պուտինի հետ այսօրվա հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը․ Ուիթքոֆ

Պուտինի հետ այսօրվա հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը․ Ուիթքոֆ

Պուտինի հետ այսօրվա հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը, հայտարարել է Ուիթքոֆը։ Նա նշել է, որ եվրոպացիները կմիանան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին, հաղորդում է...

Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Դուբլինում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության...