Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Նրա խոսքով՝ Բաքվի մոտեցումն այն է, որ Նախիջևանի երկաթուղին պետք է հանդիսանա Ադրբեջանի երկաթուղային համակարգի մաս։ Այդ շրջանակում նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում այն ընկերությունների և երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել նախագծին, ներդրումներ կատարել, եկամուտ ստանալ և միաժամանակ ունենալ այս երթուղով փոխադրումների երաշխավորված ծավալներ։






