«Մենք հավաքվել ենք Նախիջևանում, որպեսզի հարգենք Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը՝ նրա մահվան 88-րդ տարելիցի կապակցությամբ: Աթաթուրքը մեծ առաջնորդ էր, ականավոր պետական գործիչ, մեծ զորահրամանատար, բարեփոխիչ, հանրապետական, ժողովրդավարության կողմնակից և խաղաղասեր մարդ: Նա ձգտում էր ապահովել, որ թուրքական հասարակությունը, մնալով հավատարիմ իր ազգային արժեքներին, դառնա նաև գիտության և արվեստի համար բաց հասարակություն: Ես երախտագիտությամբ և հարգանքով եմ հիշում նրան, նրա ընկերներին և մեր բոլոր նահատակներին: Ես իմ գնահատանքն ու երախտագիտությունն եմ հայտնում մեր վետերաններին»: Ըստ APA-ի՝ այս մասին լրագրողներին ասել է Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալի Սևիմը:
Նախիջևանում իր աշխատանքը վերջերս սկսած դիվանագետը, կիսվելով իր առաջին տպավորություններով հույս է հայտնել, որ Նախիջևանում իր պաշտոնավարումը հաջող կլինի, և համոզված է, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի իր պաշտոնավարման ընթացքում։






