Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակներում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։
Ադրբեջանի ղեկավարի այցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
COP31 համաժողովն անցկացվում է նոյեմբերի 9-ից 20-ը։ Այն համախմբում է համաշխարհային առաջնորդների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված գլոբալ ջանքերը։
Նշենք, որ Փաշինյանը ևս Թուրքիայում է և կմասնակցի COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը նախատեսված է նոյեմբերի 11-12-ին։





