Ինձ թվում է իրավապահ համակարգում շնչելուց էլ են վերև զանգում, տեսնեն՝ շնչեն, թե արտաշնչեն․ Բագրատ Միկոյան

24 Նոյեմբերի, 2026

 

«Ամեն ինչ-որ X օրը մեկ հանձնուք է փոխանցվում, որոնք պետք է փոխանցվեն ներս, պետք է խուց գնան։ Որպես կանոն՝ երեկ առավոտյան, էդ Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո, իրենց էդ կայքից՝ առաջին էջի սքրինը՝ պաշտոնական էջից, ու այդտեղից արդեն Word ֆորմատով ներբեռնված ու ամեն էջի վերևի մասում էջի լինքը տեղադրած՝ 68 էջ հանձնուքի հետ գնացել ա, ասել են՝ մի հատ պետք ա քննարկենք՝ սա ներս թողնենք, թե չէ։ Նայել են, քննարկել են, գցել են, բռնել են, աղոթել են, զանգել են, չգիտեմ՝ ինչ ասել են՝ այս ֆորմատով չի լինի։ Այ, եթե ամեն էջը, դուք պատկերացրեք, ամեն էջը, այ, սքրին բացես ու պրինտ սկրին անես էկրանից, այ էդ ձևով, որ բերես նկարի տեսքով տաս, այսինքն՝ էջը թերթես ու էդ ձևով բերես, էդ ձևով կթողնեք։ Գնալով իրավապահ համակարգը շատ ավելի ու ավելի վախկոտ է դառնում։ Ինձ թվում ա՝ երբեմն առավոտյան արթնանում են՝ շնչելուց էլ են ինչ-որ վերև զանգում, տեսնեն՝ շնչեն, թե արտաշնչեն»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Ամերիաբանկն ամփոփում է Persona փաթեթի գործունեության առաջին տարին` միաժամանակ հայտարարելով նոր` Persona մասնաճյուղի բացման մասին: Մասնաճյուղը կբացվի մինչև տարեվերջ և կգործի Պարոնյան փողոցում: «Դու տարբերվում ես» կարգախոսով գործարկված Persona փաթեթը հաճախորդներին...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության...

«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված...

Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը

Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրերին՝ Արամ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանում իրավունքի...

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը», անխոչընդոտ հաղորդակցություն կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, ինչպես նաև կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝...