Եվս 150 մլն եվրո կարող են թալանել․ նոր պարտք են վերցրել․ «Կարճ ասած»

25 Սեպտեմբերի, 2025

Հայաստանի կառավարությունն այսօր երկու որոշում կայացրեց, որոնք ինձ ստիպեցին վերհիշել ամենաբարձր երկու պաշտոնյաների երկու հայտարարությունները։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է, թե՝ Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում․ և Վահագն Խաչատուրյանի ելույթը, թե՝ մեր երկրում փողի խնդիր չկա։

Կառավարությունը որոշեց նոր վարկ վերցնել՝ 150 մլն եվրո։ Ձևակերպել են որպես բյուջետային աջակցության վարկ։ Այսինքն, փաշինյանի կառավարությունը վարկ է վերցնում, որ բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնի․ բյուջեի փողը չի հերիքում, հույսը վարկն է։

Էս վերցվող վարկից անգամներով շատ գումար ծախսել են անիմաստ բաների վրա, ավելորդ ծախսեր են արել՝ իմանալով, որ ավելի կարևոր ծրագրերի համար փող չկա։ ԱԱԾ-ի 7 նոր ավտոմեքենան, որոնց համար ծախսվեց 200 հազար դոլար, որքանո՞վ էր հրատապ։ Կամ 820 հազար դոլար ծախսեցին սգո օրերին տոնական համերգ անցկացնելու համար։ 120 հազար դոլար տվեցին ՆԳ նախարարի համար նոր ամենագնաց գնելու համար․ ասում է՝ ինչի՞ եք աղմուկ անում, սովորական գնում է։ Էդ Ձեզ համար է սովորական գնում, բայց 120 հազար դոլարանոց ավտոն հաստատ ՀՀ քաղաքացու համար սովորական չէ։ 110 հազար դոլար տալիս են ինչ-որ նորաձևության շաբաթի համար։ 133 հազար դոլար տալիս են ԱԺ դահլիճներից մեկը վերանորոգելու համար։ Էս ծախսերից ո՞ր մեկն էր հրատապ, կարո՞ղ է կառավարությունը բացատրել։ Երկրում օրը մի քանի սպանություն է լինում, ՆԳ նախարարությունը կինոների ոստիկանության նման հասնում է ամենավերջում․ ամենագնացը Արփինե Սարգսյանի ինչի՞ն է պետք․ եթե արդյունքներով գնահատեինք, պետք է էշով գնար գործի։ Հարկատուներն ասում է՝ մեր հաշվին միլիոններ եք տալիս մի նախարարի պադավատի համար, բայց նա, որպես մեր անվտանգության պատասխանատու, իր աշխատանքը չի կատարում։ Ոչ թե կատարում է վատ, թերացումներով, այլ չի կատարում ընդհանրապես։

Ու նման լիքը անիմաստ ծախսեր են անում․ Սամվել Կարապետյանինց ՀԷՑ-ը խլում են ու արբիտրաժային դատարանում պեք է պաշտպանվեն․ դրա համարպետական բյուջեից հատկացնում են 3,2 մլն դոլար։ Կառավարությունը կայացնում է որոշում, որը չունի հաշվարկներ պետության շահերի տեսանկյունից, զուտ նախընտրական, ՔՊ-ականներին աշխատանքով ապահովելու, գործարարին վախեցնելու, խլելու համար որոշում է կայացնում, հետո հարկատուների միջոցները վատնում է իր սխալ որոշումը միջազգային հարթակում պաշտպանելու համար։ Ու դա անում է արտաքին պարտք վերցնելով։

600 հազար դոլարի կարգի տրամադրում են ինչ-որ երիտասարդական համաժողովի համար, 6 մլն դոլար՝ Ջենիֆեր Լոպես պարացնելու համար և այլն և այլն։ Տարվա ընթացքում սրանք անիմաստ, ոչ հրատապ բաների վրա մսխում են պետական բյուջեն ու կուտակում են պարտքեր։ Տարին մեկ միլիարդ դոլարից ավելի պարտք են վերցնում, որ բյուջեի պակասուրդը լրացնեն։ Ասում են՝ բացօդյա, ձրի համերգ էր ժողովրդի համար․ ինչն էր ձրի, եթե վարկ ես վերցնում, համերգ կազմակերպում ու էդ վարկը փակելու է ժողովուրդը։ Անիմաստ բաների վրա սաղ գումարները ծախսում են ու մնում վարկերի հույսին։

Էսօր ընդունել են Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը․ աջակցության ծրագիրը հիմնականում ներառում է լույսի ջրի, գազի վարձերի փոխհատուցում․ կոմունալի փողը տալը ե՞րբ է դարձել զարգացման ծրագիր։ Կամ սահմանամերձ գյուղերի թիվը, ում աջակցություն է հասնում, շուրջ 80 է։ 80 գյուղի համար կառավարությունը մեկ տարվա համար տրամադրում է 2,5 մլն դոլար աջակցություն, կրկնակի քիչ, քան տալիս է մեկ համերգի համար։

Նիկոլ Փաշինյանը երկրից դարձյալ բացակայում է, սա իր կարծեմ 20-րդ այցն է էս տարի, Մոսկվայից հետ գա՝ գնալու է Եվրոպա։ Կառավարությունը վերջերս լրացուցիչ 150 հազար դոլարի չափ հատկացրեց Նիկոլի արտերկիր այցերի համար, էնքան է ճամփորդում, որ բյուջեով նախատեսվածը պրծել է։ Բայց ո՞նց հերիքի, եթե էդ մարդը որ երկրի օդային տարածքով անցնում է, սամալյոտը իջեցնում է ու վատնում հարկատուների փողերը։ Վերջերս գնացել էր Ճապոնիա, հետ գալիս Մոնղոլիայի վրայով թռնելուց մի հատ էնտեղ էր իջել․ կարծեմ այդ երկիր նախկինում երբեք չի գնացել․ դե երևի ասել է ջհանդամը, ինչ իմանամ հաջորդ տարի վարչապետի աթոռին կլինեմ, թե, ասենք, գաղութում, իջի աէրոպորտ։ Մի քիչ մնացել է Մոնղոլիայում ու էլի նստել ինքնաթիռ, մի քիչ հետո պարզել էր Ղազախստանի վրայով է թռչում, ասել է՝ էստեղ էլ իջի։ Հետո գրառում է անում, թե Ճապոնիայից վերադարձին կարճատև կանգառներ ունեցանք Մոնղոլիայում և Ղազախստանում։ հասկանո՞ւմ եք իր այցերի տրամաբանությունը։ Էս մարդը ամբողջ էթիմով, ընտանիքով նստած է պետբյուջեի վրա, դրա համար էլ բյուջեն հերիք չի անում ու վերցնում են վարկեր։ Հիմա էս 150 մլն եվրո նոր վերցվող վարկից քա՞նի միլիոնն եք տրամադրելու Նիկոլի բարեկեցությանը, շրջագայությանը, խրախճանքին։ Կամ մի քանի օր առաջ էլ էլի կառավարության նիստում հաստատած 39 մլն եվրո վարկից քա՞նի միլիոնը գնաց թալանին, մսխելուն, անիմաստ ծախսերին։ 150 մլն եվրո վարկի նպատակի մեջ գրված է՝ բարելավել պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։ Կարող եք ժողովրդին համոզել, որ էս թվարկածս պետական ֆինանսների արդյունավետ կառավարման հետ կապ ունի՞։

Ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք, որ վարկը վերցնում են չզեկուցվող հարցով, այսինքն՝ ձեզանից թաքուն․ այ էդ 7 մլրդ դոլարով որ պետական պարտքն ավելացել է, բոլորը եղել է թաքուն։ Վահագն Խաչատուրյանն ասում է մենք փողի խնդիր չունենք․ բա որ չունեք, նոր վարկ ինչո՞ւ եք վերցնում։ Բազմիցս ասել են՝ կառավարությունը ընտանիքի պես է, պետական բյուջեն էլ ձեր գրպանն է․ էդ ո՞ր մի ընտանիքն է էդքան անխելք, որ փողի կարիք չունի, բայց պարտք է վերցնում։

Էսօր կառավարությունը որոշեց հաջորդ տարվա համար ավելի քան 15 տոկոսով կրճատել ռազմական ծախսերը, 265 մլն դոլարով։ Խորանանք՝ գուցե պարզվի՝ Նիկոլի պահպանման ու գործուղման ծախսերը դարձյալ աճել են, ամեն տարվա նման․ իրենց թիկնազորի, կառավարական ամառանոցների ծախսերը մեծացնում են, բանակինը, ժողովրդի անվտանգությանը՝ փոքրացնում։ Իրենց համար կարևորը երկրի պահպանությունը չէ, իրենց պահպանությունն է։

Կարդում եմ «բարեկեցության ամենաբարձր մակարդակում գտնվող» երկրի կառավարության այսօրվա որոշումը․ փոխհատուցում, աջակցություն է տալիս Լոռու, Շիրակի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժածներին, ունեցվածքը կորցրածներին։ Հիշում ե՞ք երբ է տեղի ունեցել ջրհեղեղը․ 2024 թվականի մայիսի 25-26-ին։ Մի տարի 4 ամիս առաջ տեղի է ունեցել ջրհեղեղ, մարդիկ կորուստներ են ունեցել, հիմա են փոխհատուցում է։ Էս մի տարի 4 ամսում ՔՊ-ական դեպուտատները քա՞նի տուն են առել, քա՞նի միլիոն են լրացուցիչ կուտակել։ Բայց ժողովրդին փոխհատուցումը թողել են վերջին պլանում։

Կարճ ասած՝ կառավարության ամեն նիստ սթրես է հարկատուի համար․ ամեն նիստ նշանակում է  պարտք ժողովրդի վրա, բեռ, բյուջեի միջոցների ավելորդ ծախս, մեր  ու մեր երկրի շահերից չբխող որոշումներ։ Այդպես է բոլոր նիստերում։ Այս կառավարությունը ուղղակի տեղով բեռ է ժողովրդի վրա, դանայան տակառն է, որ լցնում ես, լցնում ես, տալիս ես, ուտացնում ես, չեն կշտանում։ Հետևությունը դու արա, ժողովուրդ ջան, թե իրենցից քո օգուտը որն է․ թե իրենք քեզնից ինչ օգուտ ստացան, բոլորս տեսնում ենք․ իսկ դո՞ւք ինչում օգտվեցիք։

 

Սևակ Հակոբյան

 

 

Նմանատիպ նյութեր

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ։ Եվ ահա լրացել է 1 տարին, ու մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ...

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի...

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային...

Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»

Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը: Մեր աղբյուրներն...