Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

17 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման և համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման հարցեր։

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը կարևորել են տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման նախաձեռնությունների իրականացումը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման կարևոր գործոն:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկ փոխկապակցվածության, դիմակայունության ամրապնդման ուղղություններով քաղաքական հանձնառությունները կոնկրետ ծրագրերի և ներդրումների վերածելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից հայկական արտադրանքի համար ինքնավար միջոցների տրամադրումը, որոնց պրակտիկ կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներն արդյունք են տալիս՝ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեսքով:

Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում մոտեցումները:

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ...

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Mezzo Production-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը եւ դրան հաջորդող համերգը չեն կայանա։ «Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, եւ անկեղծորեն...

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել.  Սերգեյ Լավրով

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հարևանությամբ գտնվող երկրները խոր ճգնաժամերի մեջ են հայտնվել դաշինքի՝ իրենց ներքին գործերին միջամտելուց հետո։ «Ամենուր, որտեղ ՆԱՏՕ-ն գործել է անդամ երկրներից դուրս, իրականացվել են ռազմական, բավական...

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։ Ողջունելով...