Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

2 Հոկտեմբերի, 2026

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանի Հանրապետությունում սարսափելի դեպք է տեղի ունեցել՝ մի երկրում, որը վերջին տարիներին արել է հնարավոր ամեն ինչ՝ բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում։

«Ադրբեջանցի զինված զինծառայողը ներխուժել է Հայաստան, մտել հայ ընտանիքի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Սա արդեն վերջին շրջանում երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչներն ուղղակիորեն հարձակման են ենթարկվում հարևան երկրների զինծառայողների կողմից։ Գիտե՞ք, թե ինչու են այդ զինծառայողներն այդքան վստահ իրենց գործողություններում. պատժի չենթարկվելու պատճառով։ Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է գործեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին։

Այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա՝ Հունգարիայում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայողը կացնով սպանեց քնած հայ զինծառայողին, սակայն նրան արտահանձնեցին Ադրբեջանին։ Մարդասպանը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ադրբեջանական բանտում։ Փոխարենը Ադրբեջանի նախագահը նրան ընդունեց, հերոսի կոչում շնորհեց և թույլ տվեց ազատորեն շրջել Բաքվի փողոցներում։ Նրան հետ ուղարկելով՝ ԵՄ անդամ պետությունն ակամա կանաչ լույս վառեց այս վտանգավոր վարքագծի համար։ Դրա հետևանքով մենք տեսանք, որ նույնը տեղի ունեցավ երեկ։

Ադրբեջանցի զինծառայողները ներխուժում են Հայաստան, հարձակվում են խաղաղ բնակիչների վրա։ Իսկ երբ նրանք արտահանձնվում են Ադրբեջանին, այնտեղ ընդունվում են որպես հերոսներ։ Այս վտանգավոր շրջանը պետք է ավարտվի։ Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց։ Պահանջում են կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի հանցագործին։ Նրան չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում...

Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ գնա. Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ գնա. Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ արդյոք երկիրը կկարողանա՞ իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը վաճառել Եվրամիության շուկայում։ Գրում է Ռիա Նովոստին: «Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են...

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Փաստորեն խայտառակ միջադեպ էր երեկ, ադրբեջանցին երեխեքը պատանդ էր վերցրել , մայրը ռուկոպաշնի էր մտել երեխեքը փրկելու համար, վիրավորում է ստացել ու երեք մատ կորցրել։ Առնվազն 4 անմեղ զոհ կարող էինք ունենալ։ Ու չասես, գյուղապետ,...

Ադրբեջանցին զենքն ուղղել էր երեխաների ուղղությամբ. նոր մանրամասներ. «Ազատություն»

Ադրբեջանցին զենքն ուղղել էր երեխաների ուղղությամբ. նոր մանրամասներ. «Ազատություն»

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասեր է պատմել երեկ տեղի ունեցած միջադեպից: Այժմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում ստացող 39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, բազմաբեկոր...

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ մամուլում...