Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

16 Նոյեմբերի, 2026

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։

Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ կարևոր փաստ։ 2019 թվականին նրանք երիտասարդներին հորդորում էին կարճ հաղորդագրություն ուղարկել այս հեռախոսահամարին, ինչից հետո նրանց անուն-ազգանունները պետք է արտացոլվեին Եղեռնի հուշահամալիրի այդ քարի վրա։ Երիտասարդները SMS-ներ էին ուղարկում՝ առանց հասկանալու, որ ողջերի անունները մահացածների քարի վրա չեն գրվում։

Այս ամենը ծիսակատարություններ են, որոնք իրենք անում են։ Եվ սա բնավ լիրիկա չէ։

Ես երբեք ամբիցիա չեմ ունեցել այս հարթակից խոսելու, որովհետև սա էլ են պղծել, արժեզրկել, էժանացրել, իջեցրել և հասցրել իրենց մակարդակին։ Որովհետև իրենք սիրում են քանդել, չեն սիրում առաջ տանել, բարձրացնել մարդկանց, երկիրը։ Իրենք ամեն ինչ տանում են դեպի չգիտեմ՝ չարության և մաղձի ինչ-որ խորքեր։ Դա է իրենց նշանաբանը․ «Եթե չկա Հայաստան, չի լինելու դատաստան»։

Ես ուզում եմ նրանց բոլորին ասել՝ դուք չարաչար սխալվում եք։ Հայաստանը եղել է և լինելու է, իսկ դատաստանը՝ առավել ևս։ Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դուք բոլորդ ենթարկվելու եք պատժի՝ օրենքի ողջ խստությամբ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ Հռիփսիմե Եգանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...

Ինչո՞ւ  է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Ինչո՞ւ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք...

2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Արամ Վարդևանյան

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Այսպես է ամրագրված մեր Սահմանադրությամբ։ Բայց արդյո՞ք այդպես է իրական կյանքում։ Պատասխանը շատ պարզ է՝ ոչ։ Արդյո՞ք սա նորություն է։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետությունում արժեքային...