Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը. Ամստերդամ

14 Նոյեմբերի, 2026

Ողջունելի է ԵԽԽՎ «Եվրոպացի պահպանողականներ, հայրենասերներ և համախոհներ» խմբի հայտարարությունն իմ վստահորդի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։ Խումբն ընդգծում է դեպքերի հերթականությունը․ Կարապետյանը վճռականորեն մերժեց կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխությունները, և անմիջապես դրանից հետո նրան կալանավորեցին։ Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Հայտարարությունը հիշեցնում է նաև Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի սեպտեմբերյան զեկույցը, որն անդրադարձել էր ընտրովի քրեական հետապնդումների խնդրին։ Խմբի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են քրեական վարույթներն ու խիստ խափանման միջոցներն օգտագործել ընդդիմության ձայնը լռեցնելու համար՝ սահմանադրական կարևոր փոփոխությունների նախաշեմին։

Ես միանում եմ խմբի կոչին։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը և նաև՝ ապահովել, որ Սահմանադրության շուրջ քննարկումներն ընթանան առանց ճնշումների։

Սահմանադրությունը որոշում է, թե ինչ սահմաններ ունի իշխանությունը։ Այդ սահմանների շուրջ պետք է կարողանան ազատ խոսել նաև նրանք, ովքեր դեմ են իշխանության առաջարկին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրավոր հարցեր է  ուղղել TRIPP նախագծի վերաբերյալ։ Ստացված պատասխանի առնչությամբ Ղահրամանյանը նշել է հետևյալը․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին   բախվել են «Nissan Sentra» և BMW X5 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով -ը BMW X5 բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան

Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ Բրիտանիան Եվրոպայի այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից։ Դա պարզապես քմահաճույք չէր, այլ վստահաբար հեռահար` ռազմավարական, որոշում էր, հիմնված հաշվարկների վրա։ Ընդհանրապես` ԵՄ-ն հիմնականում...

Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան

Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հիշողությանս զոռ տալով՝ փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը՝ 1) Արշակ Սրբազան (մասնակցել եմ) 2) Միքայել Սրբազան 3) Բագրատ Սրբազան 4) Ստեփանակերտի...

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու գլխավոր դատախազության միջնորդությունները, գրում է «Փաստինֆո»-ն հավելելով, որ ԲԴԽ-ից նշել են, որ միջնորդությունները քննվում են։...