«Կոչ եմ անում Փաշինյանին՝ Ադրբեջանի նախագահի հետ իր կուլիսային զրույցների մասին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել հանրությանը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Սահմանադրության պաշտպանության համար մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր գործիքակազմերը։ Երբ տեսնենք ամենամեծ վտանգը, նոր կոչ կանենք մեր ժողովրդին։ Ընտրությունների արդյունքում ստիպված ենք պայքարել ստեղծված հետևանքների դեմ, բայց չենք կարող թույլ տալ, որ այդ հետևանքները ջարդեն մեր պետության հիմքերը։ Մենք Ալիևին չունենք սահմանադրություն տալու, մենք պայքարելու ենք։ Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները»,-նշել է նա։
«Խաղաղության պայմանագրում խոսք չկա անգամ Սահմանադրության փոփոխության մասին։ Դա Ալիևի նոր պահանջն է։ Եթե Ալիևը տեսնի, որ պահանջում է, իսկ մենք տալիս ենք, շարունակելու է հետաձգել ստորագրությունը։ Զիջումները կանգնեցնելու միակ ձևը ցույց տալն է, որ այլևս զիջելու տեղ չկա։ Եթե խաղաղության պայմանագրից բացի նոր պահանջ է ներկայացվում, ո՞վ է երաշխավորելու, որ դրանից հետո նոր պահանջ չի լինի», — նշել է Նարեկ Կարապետյանը։






