«Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը․ եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ․ եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն․ եռապատերազմի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս։ Իրենց իշխանության մեկուկես տարի հետո սկսած պրոցեսից մինչև այսօր Հայաստանում հիմնական հարցը պատերազմն է, որովհետև այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները, և իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






