Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. «Ժողովուրդ»

17 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԽՔ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ դրվագ է պատմել Մոսկվայում տեղի ունեցած մի միջադեպից՝ հայտարարելով, որ Հայկ Սարգսյանի հետ եկած քրեական հեղինակությունը հյուրանոցում կոնֆլիկտի ժամանակ բռնել և քաշել է իր թևից։ Սիմոնյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ ինքը եղել է նաև այլ պատգամավորների հետ։ Նրա խոսքով՝ Հայկ Սարգսյանն իրեն հարցրել է՝ կարո՞ղ է իրենց միանալ իր ընտանիքի, հայրիկի ընկերը, ինչից հետո ներս է մտել մի անձ, ում Սիմոնյանը, իր պնդմամբ, այդ պահին չի ճանաչել։ Հետագայում, ըստ Սիմոնյանի, պարզվել է, որ նա «շատ հայտնի քրեական հեղինակություն» է։

Սակայն Սիմոնյանը մինչև վերջ պահեց ինտրիգը՝ չհրապարակելով այն անձի անունը, որը, իր իսկ ձևակերպմամբ, համարձակվել էր բռնել անկախ երկրի ԱԺ նախագահի թևից։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել միջադեպի որոշ մանրամասներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը մոսկվայաբնակ Նորիկ Թևանյանի մասին է, որը հայտնի է նաև «Ախալքալակցի Նորո» անունով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցի նախասրահում։ Այնտեղ նստած Ալեն Սիմոնյանին մոտեցել է Հայկ Սարգսյանը՝ Նորիկ Թևանյանի հետ։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ սկզբում կողմերը սովորական զրույց են ունեցել, շփվել տարբեր հարցերի շուրջ, և որևէ լարվածություն չի եղել։

Իրավիճակը փոխվել է ավելի ուշ։ Մեր տեղեկություններով՝ զրույցի ընթացքում Թևանյանը փորձել է վիրավորական բառերով բնութագրել Ալեն Սիմոնյանի զոքանչին։ Սիմոնյանը վրդովվել է և պահանջել չվիրավորել իր ընտանիքի անդամին։ Հենց այստեղից էլ սկսվել է կոնֆլիկտը, որի ընթացքում, ինչպես արդեն հրապարակայնորեն պատմել է Սիմոնյանը, տղամարդը բռնել է նրա թևից։ Միջադեպը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, հարթվել է ներկաների միջամտությամբ։

Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. Ալեն Սիմոնյանը միայն հիմա է հրապարակայնորեն պատմում 2021 թ. տեղի ունեցած այս միջադեպի մասին։ Մինչ այս պատմությունը հանրայնացված չէր, Սիմոնյանը կատարվածի մանրամասները չէր տարածել նաև իր թիմակիցների և շրջապատի լայն շրջանակում։

Տեղեկացնենք, որ Նորիկ Թևանյանը երկար տարիներ բնակվում է Մոսկվայում, բիզնես գործունեություն է ծավալում և հայտնի է հատկապես ճանապարհաշինության ու ասֆալտապատման ոլորտում գործունեությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են նաև, որ տարիների ընթացքում նրա հետ շփումներ են ունեցել Հայաստանից Մոսկվա մեկնած տարբեր պաշտոնյաներ ու գործիչներ։

Ուստի Ալեն Սիմոնյանի հետ նրա հանդիպումն ինքնին արտառոց չի եղել։ Արտառոցը հանդիպման ավարտն էր՝ հնչած խոսքերից սկսված վեճով և ԱԺ այն ժամանակվա նախագահի թևից բռնելու անպատվաբեր միջադեպով։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ Ալեն Սիմոնյանը չի թքել Թևանյանի վրա, ոչ էլ հրահանգել է թիկնազորին՝ ոլորել նրա ձեռքերը։

Այժմ, երբ Սիմոնյանն ինքն է որոշել տարիներ անց բացել այս պատմության փակագծերը, շարունակում է անպատասխան մնալ հարցը՝ ինչո՞ւ նա այդ ժամանակ լռեց կատարվածի մասին և ինչո՞ւ հենց հիմա որոշեց այն հրապարակայնացնել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ են պարզվել․ 3 անձ կալանավորվել է

Սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ են պարզվել․ 3 անձ կալանավորվել է

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ...

Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով

Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով

Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին: Նա նաև հայտնել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների առաջին փուլերը պետք է տեղի...

Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ

Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ

Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է, գրում է MediaHub-ը։ «Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,–կայքին պատմել է Սևան քաղաքի N 1...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր...