Եթե իրավիճակը չփոխվի, ողջ Հայաստանը կհայտնվի Արցախի վիճակում․ Անդրանիկ Թևանյան

17 Մարտի, 2025

Գյումրիում ճակատագրական և բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու, և եթե իրավիճակը չփոխվի, ողջ Հայաստանը կհայտնվի Արցախի վիճակում։ Այս մասին երեկ՝ մարտի 16-ին, Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ իր ելույթում  ասաց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյան։

«Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛ Գյումրի, արի՛ ներկայացիր գյումրեցիներին։ Հայաստանի թիվ մեկ թալանչին եկել էր Գյումրի ու թալանից էր խոսում։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից, արցախցիներից, գյումրեցիներից, երևանցիներից թալանել է 9 քաղաք՝ մայրաքաղաք Ստեփանակերտով, 243 գյուղ՝ ներառյալ Հայաստանի գյուղերի հատվածները, 70 գործարան, ձեռնարկություն, ֆաբրիկա, մոտ 400 եկեղեցի և այդքան էլ հին գերեզմանատներ, 25 թանգարան, 100-ի հասնող հիդրոէլեկտրակայաններ, հանքեր, ջրամբարներ։ Ավելի քան 5000 հուշարձան, 240 դպրոց, 4 բարձրագույն կրթական հաստատություն, 7 քոլեջ կամ ուսումնարան, 12 հիվանդանոց, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 240 քառակուսի կիլոմետրից ավելի Հայաստանի օկուպացված տարածք Սյունիքի մարզից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից ու Տավուշից։ Ու էս թալանչին խոսում է թալանի՞ց, ամո՛թ «Քաղաքացիական պայմանագրին», ամո՛թ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.Ru ագրեգատորի տվյալներին։ Նշվում է, որ...

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...