Եթե հենց սկզբից ընտրվեր Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր էլ լինի․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

— Դուք հարցեր ունե՞ք 2018 թվականի իրադարձությունների մասին։ Եթե կան, որո՞նք են դրանք։ 

-Իշխանափոխությունը շատ ծանր հետևանքների բերեց։ Համոզված եմ և՛ Հանրապետական կուսակցության համար, և՛ երրորդ նախագահի համար։ Այստեղ մի վայրկյան կասկած չունեմ, որ շատ ծանր են տանում այն, ինչ եղավ։ Հասկանում եմ, որ իրենք ունեն և պետք է ունենան իրենց բացատրությունը, թե ինչո՞ւ էր այսպես։ Իրենց իրավունքն է այդ բացատրությունը ունենալ և հրամցնել մեր ժողովրդին։ Ես ունեմ իմ բացատրությունը, իմ պատկերացումը, թե ինչ կատարվեց այդ օրերին, որը այդքան էլ չի համընկնում հանրապետականների կարծիքի հետ։ Իրենց մոտիվացին ես հասկանում եմ, անկեղծ հասկանում եմ։ Համոզված եմ, որ սրտի խորքում ամեն մեկը ասում է՝ որ իմանայինք վերջը սենց ա լինելու, այն ժամանակ մեզ ուրիշ ձև կդրսևորեինք։ Հիմա ինչ եղել, եղել է։

Հեղափոխուխության վտանգի պարագայում եղել է իշխանության փոխանցում։ Ավելի ճիշտ կլինի հետևյալ հարցերի պատասխաններն ունենալ․ պատճառները որո՞նք էին, տրիգերը ո՞րն էր, և հնարավո՞ր էր դրանից խուսափել, թե՞ ոչ։

Պատճառները հետևյալն են․ հսկայական լարվածություն է եղել երկրի ներսում։ Դրա ինդիկատորները կային։ Ե՛վ էլեկտրիկ Երևան կար, և՛ գնդի զավթումը 3 զոհով։ Ակնհայտ ահաբեկչական գործողության այդ 3 զոհի պարագայում՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել ի պաշտպանություն ահաբեկիչների։ Դա նորմալ չէ։ Ես այն ժամանակ նաև հարապարակային ասեցի, որ դա դեղին քարտ է։ Չափազանց մեծ հակում կար քաղաքական, տնտեսական մոնոպոլիաների և սա հանրային շատ լուրջ լարվածություն էր ստեղծում։ Այն ընդդիմությունը, որը պետք է դրա դեմ պայքարեր, ներառվել է Հանրապետականի ցուցակի մեջ։ Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության դաշտը թարմացնելու ծրագիր կար, որովհետև գործող ակտիվ ընդդիմադիրները հայտնվել են իշխանական ցուցակներում և նոր դեմքեր են հայտնվել այդ դաշտում, որից մեկը նաև Նիկոլ Փաշինյանն էր։ Դրա համար են այդ հարցերը օդում կախված։

Ինձ մոտ հարցը հետևյալն է․ լավ, չէի՞ն զեկուցում, որ կա լարվածություն, և՛ հանրապետական շրջանակներից, և՛ համապատասխան մարմիններից։

Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահն ընտրվեծ վարչապետ։ Ակնհայտ է չէ՞, որ տրիգերը դա էր։ Հարց է առաջանում․ ո՞նց եղավ, որ դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը։ Ուրեմն չգնահատվեց։ ԱԱԾ-ից չէի՞ն զեկուցում, կամ Հանրապետականներ՝ 150 հազար մարդ կա, իրենք չէի՞ն ասում, որ կա լարվածություն։ Իմ տպավորությամբ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, որի բեռը հիմանակում եղել է Կարեն Կարապետյանի վրա, հանգստացրեց, ասեցին՝ հա ինչ եղավ, եղավ՝ անցավ, հնարավոր է շարունակենք։ Այն ժամանակ երևի թեկուզ կար խոստում, որ այլևս պաշտոն չեն զբաղեցնելու, այնուամենայնիվ երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ և սա պայթեցրեց վիճակը։ Լատենտային լարվածությունը մնում էր, մարդիկ հույս ունեցան, որ հեսա Կարեն Կարապետյանը կգա և բան կփոխվի, ինչ-որ հույսեր է առաջացրել և պարզվեց, որ ո՛չ, սա այդ վիճակը պայթեցրեց։ Տրիգերը սա էր։

Ինչ վերաբերում է հնարավոր էր խուսափել, թե հնարավոր չէր։ Ես համոզված եմ, որ հնարավոր էր։ Հիմա այդ անխուսափելիությունը փորձում են հիմնավորել՝ ասելով՝ հո չենք կրակելու ժողովրդի վրա։ Իսկ ո՞վ է ասում, որ պիտի կրակեիք։ Ինչո՞ւ էիք հանգուցալուծում տեսնում միայն կրակելու մեջ։ Ընդամենը պետք էր 150 հազար հանրապետականներից փորձել գտնել մի մարդ, որը ամուր բնավորություն ունի, և  փորձել այդ վիճակը հանգստացնել։ Կարո՞ղ է ստացվեր։ Կարող է։ Կարո՞ղ է չստացվեր։ Կարող է, բայց փորձ կանեիք։ Ես համոզված եմ, որ կստացվեր, եթե ճիշտ մարդու վրա կանգնեին։ Կա՛մ նույնիսկ եթե Հանրապետական չլիներ, այլ մարդ գնտեին, որը ուղիղ կապ չունի հանրապետականների հետ, բայց որը պետական կառավարման փորձ ունի և որը կհանգստացներ մթնոլորտը։

-Կարեն Կարապետյանի անունը կհանգստացնե՞ր։

Ես համոզված եմ, որ եթե հենց սկզբից ընտրվեր Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր էլ լինի։

Նրանք ասում են՝ Կարեն Կարապետյանը հրաժարվեց, լավ ինքը մի քանի ամսվա հանրապետական էր, էլ մարդ չկա՞ր։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանցին մտել է գյուղ, կրակել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: «Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե...

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։  Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել...

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկն ու կրակել հայ աղջկա ոտքին. «Արմլուր»

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկն ու կրակել հայ աղջկա ոտքին. «Արմլուր»

 ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։ Ըստ աղբյուրի ադրբեջանցուն ձերբակալել են ու այս պահին ոստիկանությունում է։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի...

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

ՀՀ–ում պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Սոցիալական փաթեթի ծրագիրը դադարեցնելու համար կառավարությունը օրենսդրական...

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական...