Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, տունը, միևնույն է, չի տաքանալու․ Փաշինյան

8 Հունվարի, 2026

 

«Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի, մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Նա ասում էր, որ 50,000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27,000-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է  թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով։ Ես արձանագրեցի, որ եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով։ Տունը տաքացնելու համար քաղաքցիները, ընդհակառակը, պետք է փորձեն ծախսել ավելի քիչ, ասենք՝ 18,000 դրամ և ներդրումներ անեն, որպեսզի տունը էներգետիկ առումով, ամբողջությամբ վերափոխվի»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր

Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը, շարունակելով բազմակողմանի կապեր կառուցել և ամրապնդել Միութենական պետության ինստիտուտները, կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պուտինը...

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու: «Ես վարչապետի հետ...

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի ...

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը կրկին մեկ ամսով երկարացվեց, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ Քննչական մարմինը ներկայացրել էր Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու...