Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են այս ադրբեջանամետ իշխանության դեմ. երգահան

19 Փետրվարի, 2026

Երգիչ-երգահան, զոհված ազատամարտիկի հայր Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի նախ Հայրենակիցնե՜ր, Գաղափարակիցնե՜ր, Համախոհնե՜ր, Չթուրքե՜ր, Չդավաճաննե՜ր, մի խոսքով ՀԱՅԵ՜Ր….
Խնդրանք, աղաչանք…

Խնդրում եմ գոնե էս նաընտրական շրջանում ընդդիմություն կոչվող դեռ չձևավորված կամ արդեն ձևավորված համակարգը մասնատող նյութեր մի գրեք, կամ մի խոսեք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրենց միասնական հանդես չգալը զուտ նախընտրական տեխնիկական խնդիր է, ինչի համար էդ հարցում իրենց մեղադրել պետք չի։

Ուստի խնդրում եմ մենք` ընտրողներս, այսինքն բոլորս լինենք միասնական…
Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ, ո՞ւմ կընտրեմ, կարող եմ հետագայում հրապարակել, կամ՝ ոչ, դա իմ անձնական հարցն ա, ևս մեկ անգամ խնդրում եմ ձեր անձնական բացասական կարծիքները չհրապարակել էս կամ էն անձի, կամ կուսաքցության, թե կառուցի մասին…»:

Նմանատիպ նյութեր

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...