Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»

16 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբեր-նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք եւ Արթիկ համայնքներում: Անի համայնքում ՏԻՄ ընտրություն եղել է 2023-ին, Գյումրիում` 2025-ին։ ՏԻՄ առաջիկա ընտրություններին այս չորս համայնքում ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել:

Օրինակ, Արթիկում ավագանու թեկնածուների նկատմամբ` անձնագրայինից տեղեկանքներ ստանալուց անմիջապես հետո, ճնշումներ են սկսվել: Մարդկանց վախեցրել են, թե աշխատանքը կկորցնեն, ընտանիքի օրվա հաց չեն կարողանա վաստակել եւ այլն։ Վարչական ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին ճնշելու վրա, ընդհուպ մինչեւ անգամ սոցցանցերում ընդդիմադիրների հրապարակումների տակ լայքողներին են ճնշում։

Այնուամենայնիվ, Արթիկում ընդդիմությունը հաղթելու շանսեր ունի։ Մյուս համայնքներում ընդդիմությունը ներկայացված չէ` Ախուրյանում չի առաջադրվել, միայն ՔՊ-ն է առաջադրվել: Ամասիան, որը մեծ համայնք է, ու որտեղ նոյեմբերին են ընտրությունները, ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն նախկին հանրապետականն է: Արթիկում առաջադրվել է նախկին հանրապետական Մխիթար Վարագյանը, որը մասնակցում է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ:

Առաջադրվել են նաեւ «Ապրելու երկիրը» թեկնածուն Արթուր Աստոյանն է, եւ «Հայրենիքը» թեկնածուն Լեւոն Վահրադյանն է: Արթիկում ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթելու, քանի որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ՔՊ ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանին նախկինում աջակցած եւ համայնքապետ դարձրած ուժերն այս տարի մասնակցելու հայտ չեն ներկայացրել, իսկ ընտրություններին մասնակցող ուժերն ասում են` «երկրաշարժ էլ լինի», ՔՊ-ին չեն միանա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, ով ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝...

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է

Մոլորվել է ադրբեջանցի զինծառայողը։ Առաջին իսկ պահից իրենք մեզ տեղեկացրել են։ Իր նկատմամբ քրեական գործ է հարուցված նաև Ադրբեջանում, Հաջիևը ինձ նույնպես հավաստիացրել է, որ իրենց համար ինքը քրեական հանցագործություն է արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ...

Նորից ուսուցիչ է ձերբակալվել․ «Հրապարակ»

Նորից ուսուցիչ է ձերբակալվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից...

Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»

Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների անցած ուղին ու ունեցվածքը՝ նպատակ ունենալով ապահովել պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Ազգային...