Ընդդիմությունը խորհրդարանում Փաշինյանի համար չէ, Հայաստանի քաղաքացիների համար է. Հակոբ Բադալյան

1 Օգոստոսի, 2026

Վաղը կմեկնարկի նոր խորհրդարանի աշխատանքը։ Այդ առնչությամբ շարունակվում են ընդդիմության՝ խորհրդարան գնալու նպատակահարմարության վերաբերյալ դիտարկումները, այն տրամաբանությամբ, թե գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու, գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Ես բազմիցս արտահայտվել եմ այն կապակցությամբ, թե արդյո՞ք նպատակահարմար է վերցնել մանդատներն ու գնալ խորհրդարան։ Այս կապակցությամբ արել եմ բազմաթիվ հանգամանալից անդրադարձեր եւ նոր ասելիք, այս պահին, կարծում եմ՝ չկա, եղածը գոնե առայժմ բավարար է։

Միայն ավելորդ չեմ համարում անդրադառնալ հետեւյալ ձեւակերպմանը, թե գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու։ Հարգարժա՛ն ընկերներ, ախր այդ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանինը չէ։ Այդ խորհրդարանը Հայաստանինն է։ Այո՛, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կառավարող ուժ է՝ օրինական, լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ, սա որեւէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ խորհրդարանը Հայաստանինն է, Հայաստանի քաղաքացիներինը։ Հետեւաբար, այդ խորհրդարանում որեւէ մեկը ընդդիմություն է Հայաստանի քաղաքացիների համար։

Եթե համարում եք, որ քաղաքացիներն ընդդիմությանը ձայն են տվել պարզապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ ոչ թե խորհրդարանական ընդդիմություն լինելու, ապա այդտեղ արդեն գնահատողը հենց նույն քաղաքացիներն են, որոնք էլ կգնահատեն ընդդիմության աշխատանքը, որի առումով խորհրդարանը լինելու է ընդամենը մի մասը։

Ըստ այդմ, երբ անընդհատ ասվում է, թե՝ գնում են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու,  երբեւէ մտածե՞լ եք, որ, եթե Հայաստանի Հանրապետության խորհրդարանը համարում եք Փաշինյանի մոտ աշխատանք, Հայաստանի Հանրապետությունն էլ համարում եք ուրեմն Փաշինյանի մոտ «տնվորությո՞ւն», որովհետեւ, եթե պետական ինստիտուտը նրա «մոտ աշխատանք» է, ապա ստացվում է, որ այդ պետությունն էլ նրա «տունն» է, որտեղ մենք «վարձակալ» ենք։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք ասում, որ պետք չէ «ապրել Փաշինյանի մոտ»։

Եվ իհարկե շատ ճիշտ եք անում, որովհետեւ Հայաստանը որեւէ իշխանության սեփականությունը չէ, անկախ, թե ով է այդ իշխանություն։ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է։ Պարզապես պետք է նաեւ ամրագրել, որ այդ պետության կառավարման ինստիտուտներն էլ ՀՀ քաղաքացիների ինստիտուտներն են։ Ուրեմն, պետք է օգտագործել այդ ինստիտուտները ի շահ ՀՀ քաղաքացիների։ Հենց այդ՝ առավելագույնս արդյունավետ օգտագործելու պահանջ ու սպասում է, որ պետք է լինի ընդդիմությունից, այլ ոչ թե այդ ինստիտուտներն ուղղակի, թե անուղղակի, բայց իշխանությանը «հանձնող» ձեւակերպումներ տարածելը։ Սա իմ համեստ կարծիքն է»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան

Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիություն ստանալու և տասնապատկել դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը։ 2028 թվականի հունվարի 1-ից քաղաքացիություն ստանալու վճարը 138 դոլարից կբարձրանա մինչև 689 դոլար, իսկ...

Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան

Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրել է․«Առավոտվանից ադրբեջանական քարողչամիջոցները հերթական հակադաշնակցական բարբաջանքն էին տարածում, թե իբր 1918 սեպտեմբերի 15-ին հերոսական ադրբեջանցի ժողովուրդը Բաքուն ազատագրել էր բոլշևիկա-դաշնակցական խունտայից...

Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ

Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։ Լավագույն դեպքում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին...

Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա. կա վիրավոր

Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Այնթապ բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Դանիել Հ․-ի վարած «Mercedes S550» մակնիշի, 68-ամյա Ռադիկ Ն․-ի վարած «Opel Vectra» մակնիշի, 35-ամյա Տիգրան...

Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում. Լիլիթ Գալստյան

Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում. Լիլիթ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․««Ի վերջո, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը», Մարտին Լյութեր Քինգ։ Հիշենք նաև, որ երբ եղոյանը՝ փրփրաբերան, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ արմատախիլ անելու հայտարարությունն էր անում, քպ–ականները հրճվանքով...