Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան

18 Ապրիլի, 2026

 

«Նիկոլ Փաշինյանը վախեցնում է ժողովրդին պատերազմով։ Նշվեց, որ սեպտեմբերին տեղի կունենա ավերիչ պատերազմ: Ուզում եմ Ձեր կարծիքը իմանալ, ի՞նչ եք կարծում Դուք այդ պատերազմի մասին, կլինի՞ արդյոք դա, թե՞ չէ։ Ալիևն իրեն հարմար իշխանության անկումից հետո կգնա՞ այդ քայլին, թե չէ ու ինչքանո՞վ մենք պատրաստ կլինենք այդ պատերազմին ընտրություններից հետո»,- «Հայաստան» դաշինքի՝ Վանաձորում հանդիպման ժամանակ Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց ներկա երիտասարդներից մեկը:

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Բացառում եմ ընդհանրապես։ Ելույթումս ասացի, որ պատերազմի վտանգն իրենք ուռճացնում են մեկ նպատակով՝ այդ մահակը ձեռքին ունենալու՝ ձեր կամքի վրա ազդելու համար, ձեզ ճնշելու համար։ Ինձ չեն վախեցնում, ձեզ են վախեցնում: Հիմա Դուք ինքներդ ձեզ պիտի հարց տաք՝ «ես վախկո՞տ եմ, ես վախեցա՞, թե չվախեցա»։

Ինչ վերաբերում է՝ պատերազմ կամ խաղաղություն․ մեր մոդելը հետևյալն է․ պետք է երաշխավորված խաղաղություն․ երաշխավորված խաղաղությունը նշանակում է, որ խաղաղությունը կախված չլինի Քոչարյանից, Փաշինյանից կամ որևէ մեկ այլ անձից: Խաղաղությունը, որը կախված է մեկ անձից, խաղաղություն չէ: Դա խաղաղություն չէ: 

Մեր մոդելը հետևյալն է՝ երաշխավորված խաղաղություն: Սա այն է, ի դեպ, ինչը այս իշխանությունը չի ուզում: Այս իշխանությունը չի ուզում երաշխավորած խաղաղություն, ասում է՝ մենք Ալիևի հետ պայմանավորվել ենք, արդեն խաղաղություն է։ Բայց Ալիևը վաղը որ մտափոխվի, ի՞նչ ես անելու, իսկ ինքը ինչի՞ է ուզում այսպիսի խաղաղություն․ քանի որ ինքն է պայմանավորվել Ալիևի հետ, այդ խաղաղությունը պարտադիր կերպով սվարկայով կապված լինի իր անվան հետ, որ երբ գան ընտրական ցիկլեր, ինքը կանգնի-ասի՝ բայց այս խաղաղությունն իմ հետ է կապված։ Խաղաղությունը փորձում է սարքել իր անձնական բրենդը, մինչդեռ իր անձնական բրենդը պատերազմն է և արհավիրքները: 

Հիմա սխեման սա է։

Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ նույնիսկ խոսակցությունը պատերազմի մասին վերանա: Այդ խոսակցությունները, այդ դիսկուրսը առողջ դիսկուրս չի»։

Հարցուպատասխանը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Օգոստոսի 17-ին նախատեսված Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան։ Ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա...

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Վեհափառ Հայրապետն իր...