Վաշինգտոնը նախազգուշացրել է Իրանում և տարածաշրջանի այլ երկրներում գտնվող ամերիկացիներին

25 Նոյեմբերի, 2026

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ զգուշացնելով, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները կարող են արագ սրվել։ Համապատասխան նախազգուշացումը տարածել է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը՝ Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտների վրա Իրանի հարձակումներից, ինչպես նաև Եմենի հութի ապստամբների՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի վրա հարձակումից հետո։

Վաշինգտոնը նախազգուշացրել է Իրանում և տարածաշրջանի այլ երկրներում գտնվող ամերիկացիներին, որ Իրանը, հութիները և Թեհրանի հետ դաշնակցող այլ խմբավորումները կարող են թիրախավորել ԱՄՆ քաղաքացիներին, ընկերություններին և հաստատություններին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել խուսափել Իրան մեկնելուց, ցույցերին մասնակցելուց և մարդաշատ վայրեր այցելելուց, այդ թվում՝ այն տարածքներ, որտեղ անվտանգության ուժերի մեծ ներկայություն կա։

ԱՄՆ իշխանությունները քաղաքացիներին հորդորել են հետևել թռիչքների, օդանավակայանների գործունեության և հնարավոր օդային տարածքի փակման վերաբերյալ տեղեկություններին։ Նշվում է, որ հարևան երկրների հետ ցամաքային սահմանների հատման և մուտքի պայմանները կարող են արագ փոփոխվել։

Օդային հարձակման դեպքում քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու մնալ պատուհաններից և դռներից, լիցքավորված պահել հեռախոսները և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին։

Նախազգուշացումը տարածվել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում զոհերի և նյութական վնասների մասին հաղորդումներից հետո։

ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 1980 թվականից։ Թեհրանում ԱՄՆ շահերը ներկայացնում է Շվեյցարիան։

Ամերիկյան իշխանությունները նաև հորդորել են իրենց քաղաքացիներին գրանցվել Պետդեպարտամենտի տեղեկատվական համակարգում՝ անվտանգության վերաբերյալ թարմացումներ ստանալու համար։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին․ Գառնիկ Դավթյան

Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին․ Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող Սահմանադրությունը յուրաքանչյուր հայի իրավունքների պաշտպանության, մեր ազգային ինքնության պահպանման, զարգացման ու պետական կայացման կարևորագույն հիմքերից է: Ալիևյան...

Երկու տարի առաջ Փաշինյանը Սահմանադրության նախաբանում խնդիր չէր տեսնում. Վարդևանյան

  «Սահմանադրության նախագծին ծանոթանալուց հետո իմ գնահատականը որևէ կերպ չի փոխվել։ Սա իսկապես դասական իմաստով արտաքին պարտադրանքի պայմաններում մշակված Սահմանադրություն է։ Ես մի առաջարկ ունեմ, սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ։ Եկեք...

Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես քաղաքական զենք. Վարդևանյան

«Հանդիպել ենք ավելի քան 20 բարձրաստիճան դիվանագետների հետ։ Խոսքը Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների մասին է, որոնց մի մասը ռեզիդենտ է Հայաստանի Հանրապետությունում, մյուս մասը՝ ոչ ռեզիդենտ։ Իսկապես կարևորում եմ այդ հանդիպումը։...

Հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում․ տուժածներ չկան

Հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 06։28-ին, ՆԳՆ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու...

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանում նոյեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, իսկ հինգշաբթի ցերեկը՝ 4-6 աստիճանով։ «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում ևս սպասվում է առանց տեղումների...