Հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում․ տուժածներ չկան

25 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 06։28-ին, ՆԳՆ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դարպաս բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 10։30-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես քաղաքական զենք. Վարդևանյան

«Հանդիպել ենք ավելի քան 20 բարձրաստիճան դիվանագետների հետ։ Խոսքը Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների մասին է, որոնց մի մասը ռեզիդենտ է Հայաստանի Հանրապետությունում, մյուս մասը՝ ոչ ռեզիդենտ։ Իսկապես կարևորում եմ այդ հանդիպումը։...

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանում նոյեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, իսկ հինգշաբթի ցերեկը՝ 4-6 աստիճանով։ «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում ևս սպասվում է առանց տեղումների...

Վեհափառը կարևորել է եկեղեցիների գործակցությունը

Վեհափառը կարևորել է եկեղեցիների գործակցությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...

Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան

Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացել է նույն ընտանիքի հինգ անդամ, այդ թվում՝ երեք երեխա։ Գերմանական Օֆենբուրգի ոստիկանության հաղորդմամբ՝ ընտանիքի երեխաներն ունեցել են Գերմանիայի և Հայաստանի...

Խաղաղության ամրապնդմանը նպաստող գործընթացներում դրական զարգացումներ կան․ Բայրամով

Խաղաղության ամրապնդմանը նպաստող գործընթացներում դրական զարգացումներ կան․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի գործընկերոջ՝ Կեստուտիս Բուդրիշի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, դրանց զարգացման դինամիկան,...