Երևանի օդը հիմնականում գնահատվում է որպես վնասակար, անառողջ, երբեմն նույնիսկ շատ վնասակար․ նախկին պատգամավոր

28 Մարտի, 2025

«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնության անդամ Շաքե Իսայանը «Վարդագույն քաղաքի «մոխրագույն» օդը» վերնագրով հոդվածում գրում է.

«Օդի աղտոտվածությունն այսօր բնակչության առողջության սպառնալիքներից մեկն է: Աղտոտվածության հիմնական աղբյուրներն են՝ տրանսպորտը, շինարարությունը, արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, աղբավայրերը և այլն:

Երևանի օդը հիմնականում գնահատվում է որպես վնասակար, անառողջ, երբեմն նույնիսկ շատ վնասակար:

Օդի աղտոտվածությունը հիմնականում ախտահանում է շնչառական համակարգի օրգանները: Մասնագետները պարբերաբար ահազանգում են, ունենք թոքերի քաղցկեղի նկատելի աճ, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի և այլ շատ հիվանդությունների աճ…

Անտրամաբանական է, մի քաղաքում որտեղ քիմիական գործարան չկա, ինչպե՞ս կարելի է աղտոտվածության մակարդակը հասցնել անթույլատրելի սահմանների:

Միգուցե աջ և ձախ «ատկատներով» ու «կամազներով» բաժանած շինթույլտվություննե՞րն են պատճառը, իսկ գուցե քաղաքի վայրի ուրբանիզացիա ու կանաչ գոտիները «կատլավանների» անվերջ շարան դարձնե՞լը:Մեր քաղաքացիների ընտանիքներն ու իրենց երեխաները ամենավտանգավոր հիվանդությունների շեմին են: իսկ քաղաքացին վախենում է ասել. «իշխանություն, հենց դու՛ պետք է լուծես այս հարցերը»:

Եթե պետք է դադարեցնել Երևանում բոլոր շինթույլտվությունները, ուրեմն դադարեցրե՛ք, եթե պետք է կասեցնել նորմերը չպահպանող ցանկացած շինարարություն, ուրեմն կասեցրե՛ք:

Ցանկացած քայլ, որը կլուծի այս վիճակը, պետք է անե՛լ: Սա կյանքի խնդիր է:

Այս խնդիրը գերարդիական է նաև Սյունիքի և Լոռու մարզերի ազդակիր  համայնքների համար, որտեղ գործում են լենռնահանքային խոշոր ընկերություններ։ Ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել պոչամբարների կազմակերպման և շահագործման նկատմամբ քաղաքականությունը, ապահովելով դրանց շրջակայքում գտնվող համայքների բնակչության առողջապահական և բնապահպանական անվտանգությունը։

Հ.Գ. Անվերջ կարող ենք կասկածի տակ դնել այս կամ այն կայքի Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները, բայց այն ինչ անզեն աչքով էլ տեսանելի է Երևանում, որևէ մեկը կասկածի տակ չի կարող առնել: Կտրում են ծառերը, աղտոտվում է օդը, իսկ քաղաքացին վախենում է խոսել, անտարբեր է պահանջել լուծումներ օրվա իշխանություններից՝ նախընտրելով անմռունչ վախճան, կամ մտածելով, որ այս հիվանդություններն իրեն կշրջանցեն:

Հիշեցում, ԱՀԿ տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի շուրջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածության պատճառով»:

Նմանատիպ նյութեր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...