Այս շրջանում կարևոր է հնարավորինս փակ պահել պատուհանները. չի խրախուսվում ֆիզիկական ակտիվությունը. Ռուբեն Գրիգորյան

26 Նոյեմբերի, 2025

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է ռիսկի գործոն լինել որոշ հիվանդությունների զարգացման համար, մասնավորապես շնչառական, սրտանոթային, ալերգիկ և այլն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:

«Իհարկե, ռիսկի գործոնը կա, դա ոչ ոք չի հերքում, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե օդը որ ցուցանիշներով է աղտոտված, ինչ ժամանակահատվածում։ Մենք գիտենք, որ հիվանդությունների առաջացման ու զարգացան պատճառները բազմագործոն են, այդ թվում՝ վարքագծային։ Եվ չի կարելի էլ ասել, որ հենց այս մի գործոնով պայմանավորված հիվանդության աճ կամ զարգացում կա»,- նշել է Ռուբեն Գրիգորյանը։

Մասնագետն ընդգծել է՝  այս շրջանում կարևոր է հնարավորինս փակ պահել պատուհանները, հատկապես, հրդեհային տարածքներին մոտ գտնվող բնակավայրերում։ Դրանից բացի, չի խրախուսվում ֆիզիկական ակտիվությունը։

Գրիգորյանը նաև հորդորել է. «Կարևոր է, որ առողջության հետ կապված որոշակի անհանգստություն ունենալու դեպքում մարդիկ չզբաղվեն ինքնաբուժությամբ, այլ անմիջապես  դիմեն մասնագիտացված կառույց»։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալներով՝ վերջին օրերին օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ պայմանավորված Արարատյան գոգավորության հատվածում նկատվում էր սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակն անհանգստություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում։

Նմանատիպ նյութեր

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ...

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ...

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել  գողին

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել գողին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Աստղիկ» բժշկական...

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո...

ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի համախառն ապրանքաշրջանառությունը կնվազի ավելի քան 55%-ով։ Գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։...