Կարծես թե իրենք չեն մայրաքաղաքի ամեն ազատ անկյունում շինթույլտվություն տալիս. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի արդարացումների մասին

28 Նոյեմբերի, 2025

Վերջին շրջանում բարձրաձայնվում է մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին։ Ցավոք, մտահոգությունները տեղին են, այդ մասին փաստում են «Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տվյալները, IQAir ընկերության ցուցանիշները։
Վտանգված է մեր քաղաքացիների, ծնողների, երեխաների առողջությունը։ Այս մասին գրում է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Մայրաքաղաքի որոշ թաղամասերում տարբեր օրերի գրանցվում է օդի աղտոտվածության աննախադեպ շեմ։ Վերջին օրերին Ավան-Առինջում 708 բալ է գրանցվել, ինչն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում։
Այսպիսի տեմպերով Հայաստանը շուտով կգլխավորի օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների ցանկը։
Փոխանակ իշխանությունները անհապաղ միջոցներ ձեռնարկեն հարցը լուծելու ուղղությամբ՝ ներկայացնում են անհասկանալի արդարացումներ՝ խնդրի պատճառ ներկայացնելով տարածաշրջանի աշխարհագրությունը։
Կարծես թե իրենք չեն մայրաքաղաքի ամեն ազատ անկյունում շինթույլտվություն տալիս, առողջ ծառերի զանգվածային հատումներ իրականացնում։
Շինարարություն իրականացնելիս օդային ավազան փոշու արտանետումների քանակը նվազեցնելու նպատակով շինարարական ընկերությունները պարտավոր են շինհրապարակում օրվա ընթացքում մի քանի անգամ իրականացնելու ջրցանի կատարում, ինչպես նաև՝ ավազը տեղափոխել փակ պայմաններում, շինարարական մակերեսները փակել պաշտպանիչ ցանցերով։
Արդյո՞ք վերահսկվում են այս նորմերը։ Ինքներս ականատեսն ենք լինում, որ ոչ հաճախ։
Օդի աղտոտվածության պատճառ են նաև ավտոմեքենաների՝ առանց կատալիզատորների շահագործումը, խցանումները, աղբավայրերը, հանքերը։
Վերջին օրերին ՀՀ տարբեր շրջաններում բռնկված լայնամասշտաբ հրդեհները էլ ավելի են նպաստում օդի աղտոտվածությանը։
Նշեմ, որ ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ օդի աղտոտվածությունը տարեկան մոտ 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում։
Սա կարող եք ընդունել որպես ահազանգ և զգուշացում։ Գործ ունենք հանրության առողջության, մարդկային կյանքերի հետ։ Իշխանությունների կողմից նման անպատասխանու վերաբերմունքը դատապարտելի է։ Միլիոնավոր դոլարներն են վատնվում զանազան համերգների, փառատոնների վրա, բայց անչափ կարևոր այս խնդիրը անտեսվում է քաղաքային իշխանությունների կողմից։
Սիրելի քաղաքացիներ, մենք պետք է պահանջենք, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկվեն օդի աղտոտվածության բարձր մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ Դա իրենց պարտականությունն է, ինչից խուսափել չի ստացվելու։

Նմանատիպ նյութեր

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ...

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ...

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել  գողին

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել գողին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Աստղիկ» բժշկական...

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո...

ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի համախառն ապրանքաշրջանառությունը կնվազի ավելի քան 55%-ով։ Գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։...