Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

15 Հուլիսի, 2025

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։  Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում:

Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման  իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և ինչի էր կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի  է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։

Այժմ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ պահանջելով իշխանությունների կողմից ընդունված օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող, միևնույն ժամանակ, միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ՝ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։ հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել, համենայն դեպս՝ ՍԴ կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա, դիմումատուները ևս պատասխպան չեն ստացել, սակայն առաջիկայում որոշումը սպասվում է՝ նկատի ունենալով օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում   մանրամասներ հայտնեց, որ դիմումով վիճարկում են մի քանի հոդվածներ և ձրակերպումներ։ Դրանցից առաջինը վերաբերում է սեփականության իրավունքին, մասնավորապես, այս փոփոխությամբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում ՝ առանց դատարանի որոշմամբ, ինչը նշանակում է՝ զրկել լիցենզավորված ընկերությանը՝ իր գույքը տնօրինելու իրավունքից՝ ըստ նպատակային նշանակության։

Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել սահմանափայելու սեփականատիրոջ սեփականության իրավունքը՝   սեփանակազրկմամբ՝ միջազգային պայմանագրերով և  Սահմանադրությամբ չնախատեսված մեթոդներով: Երկրորդ խումբ խախտումները վերաբերում են հիմնարար սկզբունք համարվող՝ օրենքի հետադարձության արգելքի սկզբունքի խախտմանը, երբ, օրինակ, էներգետիկ համակարգի ձեռնարկությունը կարող է մինչև այս օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը՝ թույլ տրված խախտումների համար ենթարկվի պատասխանատվության։ Երրորդ խումբ հարցերը, Մինասյանի խոսքով, վերաբերում են՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ ինքնավար մարմինների անկախության և ինքնուրույնության սկզբունքների խախտմանը, հաստատապես՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ որպես կոլեգիալ մարմին՝ այս փոփոխություններով արհամարհվել է, միայն հանձնաժողովի նախագահի գործողություններով կարող է ոչ միայն կառավարիչ նշանակվել, այլև՝ այդ կառավարչին վերապահվում է էներգետիկ համակարգի ձեռնարկության՝ ամբողջ որոշումների ընդունման իրավասությունը՝ զրկելով թե՛  սեփականատերերին, թե՛ խորհրդին, թե՛ գործադիր տնօրենին՝ որևէ որոշում կայացնելու հնարավորությունից։

Բացի այդ, Մինասյանը հայտնեց, որ առկա են մի շարք ձևակերպումներ, այդ թվում՝ գնի որոշման իրավական որոշակիության սկզբունքի խախտումը, մասնավորապես, նշվում է, որ նախապատվության իրավունք է վերապահվում կառավարությանը, մինչդեռ, թե՛ ՍՊԸ-ների․ թե՛ ՓԲԸ-ների դեպքում նախապատվության իրավունքն ունեն բաժնետերերը, իսկ այժմ կառավարությանը նման իրավունք է վերապահվում՝ առանց անգամ այդ օրենքներում փոփոխություններ կատարելու։ Մինասյանի դիտարկմամբ՝ օրենքների ընդունման ընթացակարգերում ևս բացահայտ խախտումներ են եղել, չեն տրվել կարծիքներ, ավելին՝ հանրությունը զրկված է եղել լսումների միջոցով այս որոշմանը մասնակից լինելու հնարավորությունից, այսինքն՝ մասնակցային գործընթացը ևս ոտնահարված է։ Ամենամեծ սպառնալիքը, սակայն, Արծվիկ Մինասյանի փաստմամբ՝ էներգետիկ համակարգի հնարավոր ճգնաժամն է, որն այս փոփոխություններով երաշխավորված է։

«Եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ»,- նշեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը հայտնեց նաև, որ միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ դիմումը վարույթ ընդունելու դեպքում նաև օրենքների փոփոխությունների գործողությունները կասեցնելու մասին՝ մինչև ըստ էության որոշման կայացումը, քանի որ դա կարող է շատ անդառնալի հետևանքներ բերել համակարգերի համար։ Բացի այդ, միջնորդություն կներկայացվի նաև՝ գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին, քանի որ հարցն ունի հանրային մեծ հնչեղություն, վերաբերում է հանրության և պետության կարևորագույն հարցերին, այդ թվում՝ անվտանգությանը։

«Թեև ՍԴ ներկա կազմից մեծ հույսեր չկան, բայց սա կարևոր է նաև միջազգային դատական ատյաններում՝ գործի քննության հետագա ընթացքն ապահովելու համար։ Հուսամ՝ ՍԴ դատավորներն այդքան խելամտություն կունենան՝ ճիշտ որոշումներ կայացնելու, այն է՝ փոփոխություններն ակնհայտ հակասում են Սահմանադրությանը»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...