Խնդրում եմ՝ ուրիշ կոնֆլիկտների լուծումով չզբաղվեք․ պատգամավորը՝ Փաշինյանին

3 Դեկտեմբերի, 2025

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դիմեց ՔՊ խմբակցությանն ու կառավարությանը՝ ասելով․

«Եկեք ազնիվ լինենք ու ասենք, որ ընդամենը խնդիրն այն է, որ Ամենայն Հայոց Վեհափառի առաջնորդությամբ եկեղեցին ամենաբարձր վստահելիություն ունեցող կառույցն է հայ իրականության մեջ։

Ժողովուրդ, էս հարց ու պատասխաններին իմ մոտ տպավորություն է, որ աղանդի բանի եմ, հավաքի եմ։ Ձեր այդ կանոնադրությունում, որ հրապարակել եք, գաղտնի կետ կա՞, որ պիտի օրը չորս անգամ Փաշինյանին ծափ տաք, կամ նկարը պիտի կախեք կախեք ձեր աշխատասենյակներում։ Դա պարտադիր պայմա՞ն է։ Եվրոպա եք հայտարարում, որ գնում եք, ո՞րտեղ եք տենց բան տեսել։ Ես լուրջ եմ ասում, կարո՞ղ է իրոք ձեզ ֆյուրերով պիտի դիմենք, մի հատ հստակացրեք էլի։

Իմ գործընկերները, երեկվանից Հայաստանի հասարակության մի հատվածը քննարկում ա՝ լավ, վերջը Փաշինյանը մի մասը փաթեթների որ հրապարակեց, հույսը ի՞նչն ա։ Ես ուզում եմ անդրադառնալ հենց էս կետին։ Ժողովուրդ ջան, կարծում եմ՝ Փաշինյանի հույսը ու միակ հույսը այն է, որ դուք չեք կարդալու էդ փաստաթղթերը, առանց էդ էլ հատվածական են, բայց անգամ դա չեք կարդալու, որովհետև ես հասկանում եմ դուք ինչքան եք հոգնել էս բանավեճից, էս ցեխշպրտոցից․ դրա համար առաջարկում եմ ո՛չ ինձ վստահել, ո՛չ Փաշինյանին, այլ պարզ մի հատ հարցի պատասխանել: Հիմա այդ հարցը ձեզ եմ ուղղում: Ի վերջո ձեր նարատիվը այն է, որ Արցախը վաղուց հանձնված էր, ու մենք էդտեղ ոչինչ անել չէինք կարող, ու ձեր միակ հույսը այն է, որ այս դիվանագիտական տերմինաբանության մեջ մեր ժողովուրդը կկորցնի ճշմարտության թելը: Ես ձեզ պարզ հարց ունեմ ու առաջարկում եմ մեր հանրության ամեն ներկայացուցիչ այդ հարցը իրեն տա: Եթե Արցախը վաղուց հանձնված էր, Ալիևը ինչի՞ չէր վերցնում․ ո՞նց է եղել պայմանը, ասել է՝ մինչև Փաշինյանը չգա, ես չեմ վերցնելո՞ւ, պիտի անպայման Փաշինյանի ձեռքից վերցնե՞մ:

Երկրորդը, այդ ո՞վ է ձեզ հուշել այդ փաստարկը, որ՝ գնայիք-լուծեիք եթե ինչ-որ նորմալ բանակցային տարբերակ կա: Այսինքն եթե կոնֆլիկտը չի լուծվել էս ընթացքում, ուրեմն կոնֆլիկտը պիտի լուծել նենց, ոնց որ Ադրբեջանն է պատկերացնո՞ւմ: Ես ձեզ շնորհավորում եմ: Այո, դուք լուծել եք կոնֆլիկտը, լուծել եք այնպես, ոնց որ Ադրբեջանն է պատկերացնում: Ես ձեզ խնդրում եմ՝ ուրիշ կոնֆլիկտների լուծումով մի զբաղվեք, վախենում եմ պատկերացնել հայ-թուրքական կնճիռը ոնց եք լուծում։ Ես ուզում եմ մեր ժողովրդի ուշադրությունը դրա վրա հրավիրել։ Ձեր միակ առաջարկը՝ մենակ լուծենք-պրծնենք, կապ չունի վերջնարդյունքը․ լուծենք, պրծնենք կապ չունի ինչ արդյունք ունի»։

Քրիստինե Վարդանյանի ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ...

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի...

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց«Ուժեղ...

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաև Իլհամ Ալիեւի Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ...

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես...