Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Վերադառնանք նախօրեին
13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։
Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ համաձայնեցրել եմ և շնորհակալ եմ չլռելու համար։
Ինչի է արժանի պետական կառույցի տարածած պարզաբանումը, թողնում եմ ձեզ… Գեղամ Ասատրյան, կարդում էի «Երևան ավտոբուս»-ի պաշտոնական արձագանքը և զարմանում ԵՐԵԽԱՅԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԵՐԻ պարզաբանումից։
Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը, միգուցե արժեր ա՞յլ մոտեցում ցուցաբերել։
Երևանի քաղաքապետարան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ գլխավոր դատախազություն, խնդրում եմ այս գործը վերցնել հսկողության տակ, գրառումս ընդունել` որպես հաղորդագրություն, տեսուչի աշխատանքի իրավաչափությունը, նրա հետագա աշխատելու հարցը պարզել և պաշտպանել ՀՀ փոքրիկ քաղաքացու շահը, ով ապրելու է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, առավել ևս, որ մեր երկիրը նրան օրենքի ուժով պաշտպանում է»:






