Խի՞ պետք է ես խնդրեի երրորդ նախագահին մասնակցել ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2025

«Հայրենիքի փրկության շարժման» օրերն էին, 5-6 հոգով քննարկում էինք ընտրությունների հարցը՝ Մամիջանյանը հաստատ չի եղել այդ շրջանակում, այո՛, երրորդ նախագահը կտրուկ դեմ էր: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես կողմ էի, ես ասում էի՝ չի կարող ընդդիմությունն ասել ընտրություն չեմ ուզում, հակառակ դեպքում, հասկանալի չէ, ամբողջ քաղաքական պայքարի տրամաբանությունն է դրա մեջ: Իր հիմնվորումը հետևյալն էր՝ Նիկոլ Փաշինյանը կտանի, լեգիտիմացնելու ենք ընտրությունները: Իմ մոտեցումը հետևյալն է՝ իմ կամ իրենց մասնակցելով չէ, որ լեգիտիմացվում են, այդ մեծամտությունը չպետք է ունենանք: Մեզ թվում է՝ եթե մենք չենք մասնակցում ուրեմն լեգիտիմ չե՞ն ընտրությունները:

Այն ժամանակ ինքը ասաց, որ ինքը, իրենք՝ Հանրապետական կուսակցությունը չեն մասնակցելու ընտրություններին, այդպիսի խոսակցություն իրականում եղել է:

Հետո մամուլից իմացա, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել: Զանգել եմ երրորդ նախագահին ու ասել՝ «դու ոնց-որ ասել էիր չեք մասնակցելու հիմա որոշել եք մասնակցե՞լ», ինքն ասաց՝ «դե մեր երիասատարդները հավաքվել են ինձ համոզել են, որ ճիշտը մասնակցելն է», վերջ:

Ինձ համար սա հասկանալի է, ինձ համար զարմանալի կլիներ, եթե չմասնակցեին ընտրություններին»,- հավելեց երկրորդ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...