Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»

17 Նոյեմբերի, 2026

Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։Երկու երկրների ներկայացուցիչների միջև քննարկումն ընթանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում փակ ռեժիմով՝ առանց մամուլի մասնակցության:

Աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով՝ երկաթուղու գործունեության հարցերը լուծելու համար: Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։

Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ են ստեղծել՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

Նմանատիպ նյութեր

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են կարևոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։ Այս արդյունքները Հայաստանի...

Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը՝ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։ Նրա խոսքով՝ դա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

Խորհրդարանում ճեպազրույցով է հանդես գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյյանը։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...