«Խաղաղությունը», որը փորձում են վաճառել մեզ, խաղաղություն չէ․ Ռոբերտ Քոչարյան 

13 Մայիսի, 2026

«Պատկերացրեք ձեր ընտանիքում կամ հարևանի ընտանիքում մի իրավիճակ։ Երեխան դպրոցից գալիս է, ասում են՝ «Ի՞նչ ես ստացել»։ Ուրախ-ուրախ ասում է՝ «Պապա ջան, մեկ»։ Պապան էլ ասում է՝ «Ապրե՛ս, տղաս, ինչ լավն ես», մի հատ էլ համբուրում է, մի հատ էլ շոկոլադ տալիս։

Հաջորդ օրը այդ երեխան դպրոց գնալուց ձգտելո՞ւ է հինգ ստանալ։ Իհարկե ոչ։ Առավելագույնը՝ երկու։ Հիմա մենք ի՞նչ վիճակ ունենք Հայաստանում։ 2018 թվականին ընտրություն եղավ, Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Խոստումներ տվեց, բայց ամբողջությամբ ձախողվեց։ Պատերազմ, կորուստներ, զոհեր և այլն։

Եկավ 2021 թվականը, ու ժողովուրդն ասաց՝ «Ապրե՛ս»։ Թեկուզ հարիֆ ես, բայց ապրե՛ս։ Փաստացի հենց սա տեղի ունեցավ։ Որովհետև ընտրության արդյունքը գնահատական է տվյալ մարդու աշխատանքին»,- այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Արթիկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև նշեց․

«Եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է։ Սյունիքի ապագայի վրա շատ մեծ հարցական է լինելու՝ կմնա՞, թե՞ ոչ։

«Խաղաղությունը», որը փորձում են վաճառել մեզ, խաղաղություն չէ։ Դա խաղաղություն է այնքան ժամանակ, ինչքան ժամանակ Ալիևը համարի, որ իրեն հարմար է այս խաղաղությունը։

Մենք սա մերժում ենք։ Չենք կարող համաձայնվել սրա հետ։ Հոյսով ենք, որ ժողովուրդը արդեն երրորդ ցիկլով հասկացել է, թե ում հետ գործ ունենք։ 

Եթե Հայաստանի վարչապետը թուրքական գործակալ լիներ, կանի ճիշտ այն, ինչ արվում է այսօր։ Երբեմն նույնիսկ մտածում եմ՝ էլ ի՞նչ վատ բան կարող էր անել, որ չի արել։ Ֆանտազիաս չի հերիքում։ Ինչ հնարավոր էր անել, այս մարդը արեց»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

5 ելույթ, որտեղ Փաշինյանը խոսում է եկեղեցու գործերին չմիջամտելու կարևորության մասին

5 ելույթ, որտեղ Փաշինյանը խոսում է եկեղեցու գործերին չմիջամտելու կարևորության մասին

«Մենք հատուկ ձևով գնալու ենք այդ լուծումներին: Պետությունը բոլոր լծակները օգտագործելու է, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա»,- այսօր՝ հոկտեմբերի 1-ին ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին օգտագործելով վիրավորական ձևակերպումներ։ Նա նաև...

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը  անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ​​Ռուսաստանի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անխուսափելիորեն և անմիջապես կդրվի օրակարգում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արտգործնախարարության հայտարարությունը Կալինինգրադը, այդ թվում՝ միջուկային զենքով պաշտպանելու...

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

  ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, անհավասար պայմաններ, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժի ձայների փոշիացում՝...

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...